Գյումրեցի պատանիները գյումրվա բարբառով ու արտահայտություններով թղթե տոպրակներ են պատրաստում ու բաժանում անցորդներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյումրեցի պատանիները գյումրվա բարբառով ու արտահայտություններով թղթե տոպրակներ են պատրաստում ու բաժանում անցորդներին

10:18 06.07.2019

Հայաստանում  մոտավոր հաշվարկով՝ ամեն տարի իրացվում է մոտ 825 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որոնք պատրաստվում են քիմիական նյութերից, որոշ դեպքերում էլ՝ աղբից ու արտադրական թափոններից: Իսկ շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող վնասներն անհամեմատելի են: Եվրոպական մի քանի երկրներ արդեն հրաժարվել են պոլիէթիլենայինից և  անցում են կատարել էկոլոգիապես մաքուր ու անվնաս թղթե տոպրակների օգտագործմանը:
Իսկ Հայաստանը քննարկում է 2021 թվականից աստիճանաբար անցումը թղթե տոպրակներին: Մինչ այդ,  դրանց պատրաստմամբ ու փոքր նախաձեռնություներով են սկսել հանդես գալ երիտասարդները: Օրինակն արդեն կա Գյումրիում: Ներկայացրած բնապահպանական գաղափարը հավանության է արժանացել: Իսկ ֆինանսավորումը ՅՈՒՆԻՍԵՖ-ինն է և Գյումրիի  Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնինը:
Թղթե տոպրակներ Հայաստանում օգտագործում էին, բայց  90-ականներն էին, երբ դրանք փոխարինվեցին պոլիէթիլենայիններով, որոնք հիմնականում սև գույնի էին ու տհաճ  հոտով: Թեև հիմա դրանք գունավոր են, անհոտ, բայց ամեն դեպքում, թե ինչից  են  պատրաստվում՝ սա է վտանգավորը:
Պոլիէթիլենային տոպրակներից շատ երկրներ են սկսել հրաժարվել: Իսկ մեզ մոտ վերադարձը թղթե տոպրակների դեռ փոքր ու մասնակի նախաձեռնություններով է: Գյումրեցի մի խումբ պատանիներ հանդես են եկել նման մի մտահղացմամբ՝
թղթե տոպրակներ են պատրաստում:
«Էկոլոգիապես մաքուր տոպրակներ առաջարկել ենք պատրաստել, որպեսզի սնունդը մարդկանց հասնի էկոլոգիապես մաքուր վիճակում»,- ասում է գաղափարի հեղինակ Սուրեն Սիմոնյանը։
Մինչև ծրագրի մեկնարկը, պատանիները հարցումներ են կատարել գյումրեցիների շրջանում ու հիմնականում ծայրամասային  թաղամասերում, որտեղ բաց տարածքներում այլ  թաղամասերից բերվող աղբն է կուտակվում:
«Մենք հարցում ենք կատարել Մուշ 2 և Անի թաղամասերի բնակիչների շրջանում՝ նրանց իրազեկվածության աստիճանը պարզելու համար։ Մարդկանց 90 տոկոսը կողմ է, որ պոլիէթիլենը վերանա»,- նշում է Լիանա Հովակիմյանը:
Բնապահպանական այս գաղափարը մասնակցել է Գյումրիի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի Հայաստան դեռահասների զարգացման ծրագրի մրցույթին: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված այս նախաձեռնության մեկնարկի համար օգնել է ոչ շատ մեծ դրամաշնորհը:
«Ժյուրիից մեր գաղափարին ամենամեծ հավանությունը տվեց Գերմանիայի հյուպատոսը, նա նույնպես զբաղվում է այսպիսի գործով և ասաց՝ ինչո՞ւ ոչ, թող Գյումրիում էլ լինի այսպիսի ծրագիր, և եթե մենք չհաղթեինք էլ, հյուպատոսը որոշում ուներ, որ մեզ հովանավորեր»,- պատմում է թիմի ավագ Լիդա Մինասյանը:
Առայժմ ոչ հովանավորով, միայն տրամադրած 150 հազար դրամով խումբը գնել է էկոլոգիապես մաքուր թուղթ ու սկսել  է  պատրաստել էկո տոպրակներ: Այս փոքր արտադրությունում յուրաքանչյուրն իր գործն ունի, որը բացառապես ձեռքի աշխատանք է:
«Էկոլոգիապես մաքուր տոպրաներ պատրաստում ենք հենց «կրաֆտ» տեսակի թղթից, որովհետև այս թղթի  քայքայումից  առաջանում են միայն օրգանական նյութեր, ինչը չի կարելի ասել պոլիէթիլենային տոպրակների մասին»,- ասում է թիմին միացած կամավորական Էմմա Տեր-Հովհաննիսյանը։
«Բռնակները պատրաստում ենք առանձին, որպեսզի ամուր լինեն, մանրաթղթերից են պատրաստված, ունենք նաև  բռնակներ, որոնք հին պարկերից՝ քաթանից են պատրաստված ու ավելի ամուր են»,- տոպրակների բռնակները ցույց տալով՝ նկարագրում է Սուրենը։
Տոպրակներին նաև գեղարվեստական տեսք են տալիս: Խմբի անդամներով պատրաստի արտադրանքը նկարազարդում են: Դրանք  տարբերվող ու օրիգինալ են նաև նրանով, որ տոպրակների վրա գյումրվա բարբառով արտահայտություններ են գրում:
«Որոշել ենք հենց մեր բարբառով գրել արտահայտությունները: Ցանկացանք ցույց տալ, որ այս տոպրակները Գյումրինն են, սկզբում նաև մտածել էինք, որ կարելի է վրան ինչ-որ բաներ տպագրել, բայց հետո հասկացանք, որ ամբողջ աշխատանքը կարող ենք ձեռքով անել և վրան նկարազարդել մեր գաղափարներով, մեր երևակայությամբ ու ստանալ Գյումրիին հատուկ, միայն Գյումրիում առկա տոպրակներ»,- իրենց յուրօրինակ մտահղացման մասին է պատմում Էմմա Տեր-Հովհաննիսյանը:
Նկարազարդելու, դիզայներական լուծումներ տալու շնորհքն էլ սովորել են 4-րդ արհեստագործական քոլեջում, որտեղ և ուսանում  են: Պատրաստել են նաև տեղեկատվական թերթիկներ, որոնք սովորեցնում են, թե տան պայմաններում ինչպես կարելի է  թղթե տոպրակներ պատրաստել: Ուղեցույցում չեն մոռանում պատմել պոլիէթիլենային տոպրակների վնասակարության մասին ևս:  Պատանիների արտադրանքն ունի նաև իրեն բնորոշ ապրանքանիշ:
Թղթից բացի, կտորից տոպրակներ էլ են արտադրում: Դրանք կարում են հին հագուստների կտորներից: Այս գործում էլ օգնում  է  քոլեջի կարող վարպետը:
«Մենք հավաքել ենք տարբեր կազմակերպություններից կտորներ, վերնաշապիկներ, շալվարներ, քիմմաքրման ենք տվել, դրանից հետո կարում ենք կտորից տոպրակներ։ Թղթե տոպրակները մեկանգամյա օգտագործման համար են նախատեսված, իսկ կտորից տոպրակները բազմակի օգտագործման համար են»,- ասում է Ռուզաննա Հարությունյանը։
Պայուսակներն ու թղթե տոպրակները խմբի անդամները մի քանի օրից կբաժանեն գյումրեցի անցորդներին: Այսպես են իրազեկելու   պոլիէթիլենային տոպրակների պատճառով մոլորակին սպառնացող էկոլոգիական վտանգի մասին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

19:08 01.08.2025

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...

BACK_TO_TOP