14:08 06.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել է Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել ընդունելություն «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամների մասնակցությամբ:
Ասոցիացիայի անդամներն են` խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում կրթություն ստացած անձինք: Նրանք ջերմորեն ողջունել են վարչապետին և նրա տիկնոջը` ընդգծելով, որ Հայաստանից պահպանել են ջերմ հուշեր և մշտական կապի մեջ են Հանոյում Հայաստանի դեսպանության հետ:
Վարչապետը նշել է, որ ուրախ է հեռավոր Վիետնամում տեսնել Հայաստանի բազմաթիվ բարեկամների, ովքեր իրենց ներդրումն ունեն երկրի զարգացման գործում:
«Խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում ուսում է ստացել շուրջ 1000 վիետնամցի ուսանող և այսօր մենք այս երկրում ունենք ոչ թե մեկ, այլ 1000 դեսպան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Վիետնամի վարչապետի հետ հանդիպմանը քննարկել է նաև կրթության ոլորտում համագործակցության զարգացման, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի լրանում է Երևանի պետական համալսարանի 100-ամյակը և ԵՊՀ բոլոր վիետնամցի շրջանավարտներին աշնանը հրավիրել Երևան` մասնակցելու հոբելյանական միջոցառումներին:
«Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամները ողջունել են վարչապետի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել հանդիպման համար: Ջերմ մթոնոլորտում անցած ընդունելության ժամանակ նրանք կատարել են նաև հայկական երգեր:
Նիկոլ Փաշինյանը Վիետնամում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դեսպանությունում` ծանոթացել աշխատանքային պայմաններին:
09:00 01.08.2025
Չինաստանը կարող է հիպերձայնային հրթիռներ ցուցադրել Պեկինի շքերթի ժամանակՉինական բանակը կարող է Պեկինում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ ներկայացնել հիպերձայնային հրթիռներ և նոր անօդաչու թռչող սարքեր, հայտնել է չինացի ռազմական փորձագետ Սոնգ Չժոնպինը։ Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում կանցկացնի ռազմական շքերթ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Հուսով եմ տեսնել ոչ միայն արդեն դեբյուտ արած J-35A կործանիչը, այլև նոր տեսակի զենքեր, ինչպիսիք […] ...
08:50 01.08.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կքննարկի Ուկրաինայի հարցը՝ համաձայն կազմակերպության նախնական ծրագրի։ Հանդիպումը, որի թեման է «խաղաղության և անվտանգության պահպանումը Ուկրաինայում», նախատեսված է սկսել տեղական ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին): Հանդիպումը կազմակերպվել է Կիևի խնդրանքով: ...
08:38 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասինԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...