22:45 07.07.2019
Երջանկության համար պետք է կարողանալ հավասարակշռություն պահպանել կյանքում տեղի ունեցող վատ ու լավ իրադարձությունների շղթայի մեջ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հոգեբանության համաշխարհային տեսության մեջ:
«Երջանկությունն ապրելու փաստն է, սիրելն այն, ինչ անում եք՝ ձեր աշխատանքը, գործունեությունը:
Միևնույն ժամանակ երջանկության համար անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել ձեր կյանքում գոյություն ունեցող բարդ ու պարզ հարցերում:
Երջանկության բանալին այն է, որ պետք է սովորել ընդունել այն, ինչ այլևս չենք կարողանալու փոխել ձեր կյանքում, ու պետք է սովորել դրականորեն ընկալել ձեզ շրջապատող աշխարհն ու դրական պահեր փնտրել, ապրելու պատճառներ»,- աղբյուրին ասել է փիլիսոփայական և հոգեբանական գիտությունների դոկտոր Ռաֆայելա Կալատին:
ՅՈՒՆԵՍԿՕ—ի հովանու ներքո գործող Հոգեբանական գիտությունների միջազգային միության նախագահ Սեզասիվեն Կուպերն էլ ասել է, որ երջանկության իրական օրինակը կարող են տալ երիտասարդները, որոնք ամեն ինչ փոխելու ու սկսելու նորից հնարավորություն ունեն:
Իսկ անձնական երջանկության համար պետք է սեփական յուրահատկությունների ու առաջնահերթությունների մասին գիտակցություն ու նաև կարողություն՝ գտնելու այնպիսի մարդկանց, որոնք կօգնեն ձեզ հասնել ձեր նպատակին:
Հոգեբանական գիտությունների ռուս դոկտոր Դմիտրի Լեոնտևն էլ, հիմնվելով համաշխարհային հոգեբանության վրա, հայտնել է, որ երջանկությունը կորում է այն ժամանակ, երբ դուք այն «նպատակ» եք դարձնում ձեզ համար:
Իր խոսքով՝ պետք է կարողանալ գնահատել ամեն վայրկյանը, իսկ երջանկությունն արդեն կգա՝ որպես այդ առանձնահատկության արդյունք:
18:07 22.07.2025
Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ ԿալլասԵվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […] ...
17:52 22.07.2025
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...
17:40 22.07.2025
Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...
17:27 22.07.2025
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...
17:15 22.07.2025
Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...