Սուբվենցիոն ծրագրով նորոգվում է Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի ճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Սուբվենցիոն ծրագրով նորոգվում է Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի ճանապարհը

18:06 07.07.2019

Հանրապետության համայնքներն այս տարի ներկայացրել են 352 սուբվենցիոն հայտ, որից 330-ը հաստատվել է: Ընդհանուր՝ 16 մլրդ դրամի շինաշխատանքներ են տարվելու: Շիրակի մարզում դրանք վերաբերում են ոռոգման ցանցերի անցկացմանը, կրթական հաստատությունների վերանորոգմանը, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմանը և ճանապարհաշինությանը: Բոլոր ծրագրերի դեպքում պետական համաֆինանսավորման չափը տարբեր է: Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղում պետության և գյուղապետարանի 55:45 տոկոս հարաբերակցությամբ վերանորոգվում է Նոր Կյանք- Փանիկ-Սպանդարյան-Մեծ Մանթաշ ճանապարհի 2 կմ 100 մետր երկարությամբ հատվածը: Ճանապարհը մարզային նշանակության է, իսկ երթևեկությունն ավելի ծանրաբեռնված, քան հանրապետական ճանապարհներին է: Միջհամայնքային ճանապարհը հանրապետական նշանակության դարձնելու գյուղապետերի անպատասխան դիմումներից հետո Նոր Կյանքում որոշել են սուբվենցիոն հայտերում ներառել ու գոնե պետական համաֆինանսավորմամբ վերանորոգել:

Նոր Կյանք, Փանիկ, Սպանդարյան, Մեծ ու Փոքր Մանթաշներ…այս գյուղերի միակ ընդհանուր ճանապարհը նաև Շիրակի և Արագածոտնի մարզերն իրար կապող ամենակարճ ուղին է: Հիմնանորոգվել է 2010-ին ու վերջին 9 տարիների ընթացքում միայն մասնակի նորոգումներ են եղել: Հիմա ճանապարհի ծածկը տարբեր ժամանակներում արված կարկատաններից է կազմված: Հերթական նորոգման համար էլ մեծ փոսեր են փորել: Պետբյուջեի ու Նոր Կյանքի գյուղապետարանի համաֆինանսավորումը հիմնանորոգման համար չեն բավականացրել: 7մլն 664 հազար դրամով 2 կմ 100 մետր ճանապարհը փոսային նորոգումներով են կարգի բերելու, թեև գործի ծավալն այնքան շատ է, որ, ըստ շինարարի, հիմնանորոգմանն է հավասար: Հիմա, երբ ճանապարհը քանդել են, տեսանելի է դարձել, որ 2010-ին հիմնանորոգման ժամանակ ընդամենը 5 սմ ասֆալտաշերտ է արվել: 5 սմ ծածկով ճանապարհը ծառայել է մի քանի գյուղերի, նաև 102-րդ ռազմաբազայի տեխնիկան դեպի Արագածի կրակադաշտ տեղափոխելու համար: Գյուղապետը նշում է, որ այդ ժամանակ ճանապարհի հիմնանորոգման նախագծերում ծանրաբեռնվածությունը հաշվի չի առնվել և ընդհանրապես հիմնանորոգել են նախագծային թերություններով:

«Ոչ ճիշտ նախագիծ է արված եղել: Ճանապարհին ընդամենը 5 սմ ասֆալտ է: Ո՞նց կարող է ծանր տեխնիկմայի տակ դիմանալ 5 սմ-ն և ծառայել երկար տարիներ: Շատ արագ քայքայվում է: Այստեղ անհրաժեշտ է ներդրում անել ու հիմնանորոգել: 2010-ին մեր կարծիքն ընդհանրապես հարցնող չկար: Կառուցեցին, ասացին՝ ձեր խելքը չի հասնում, մենք նոր տեխնոլոգիայուվ ենք կառուցում: Բայց հիմա էլ ո՞ւմ ասենք: Գնացել են նրանք, ովքեր մեզ ուղղություն էին ցույց տալիս»,-Shantnews-ին ասել է Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանը:

Նախագծային թերություններից մեկն էլ ջրահեռացման համակարգի բացակայությունն է: Ճանապարհը հիմնանորոգել են առանց տեղանքի գրունտային շերտը հաշվի առնելու: Իսկ տարածքում նախկինում ճահիճներ են եղել: Խոնավությունը մնացել է ճանապարհի տակ ու հիմա քանդված փոսերում ջուր է լցվում: Ջրահեռացում հիմա էլ նախատեսված չէ, քանի որ սուբվենցիոն ծրագիրը մասնակի նորոգման համար է: Իսկ խոնավության պայմաններում նորոգումը երկարակեցություն չի խոստանում:

Սա չեն թաքցնում շինարարն ու գյուղապետը, որը տեղական բյուջեից 3 մլն 450 հազար դրամ է հատկացրել։ Պետք է սահմանափակել տեխնիկայի շարժը կամ ճանապարհը դարձնել հանրապետական նշանակության, և վերանորոգումը պետբյուջեից ֆինանսավորել: Այս մասին Նոր Կյանքի և հարևան մի քանի գյուղերի ղեկավարները մեկ անգամ չէ, որ դիմել են կառավարությանը, նաև 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը: Վերջին անգամ այս մասին պաշտպանության նախարարի հետ գյուղապետերը խոսել են անցած տարի՝ Փանիկում ռուսական ռազմաբազայի հայտնի զորավարժություններից հետո: Գյուղապետի  խոսքով՝ մինչ նախարարությունը խոստացել է ելք գտնել, իրենք նորից ժամանակավոր ելք են գտել՝ փոսային նորոգումներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 22.07.2025

SHANTNEWS

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

17:52 22.07.2025

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

17:40 22.07.2025

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

17:27 22.07.2025

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

17:15 22.07.2025

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

17:03 22.07.2025

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

Հունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...

BACK_TO_TOP