Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրանցքը. կա 29 զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրանցքը. կա 29 զոհ

10:11 08.07.2019

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ավտոբուսը 4.5մ բարձրությունից ընկել է ջրանցքը: Դեպքի հետևանքով 29 մարդ է մահացել, 17-ը՝ վիրավորվել:

Դեպքը տեղի է ունեցել արագընթաց մայրուղու վրա` Ագրա քաղաքի մոտակայքում: Ավտոբուսը Լաքնոուից ուղևորվում էր Դելի:

Ոստիկանության փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել, քանի որ վարորդը վարել է մեծ արագությամբ և քնել է ղեկին:

NDTV պարբերականի փոխանցմամբ՝ ճանապարհային անվտանգության մասնագետները բազմիցս նախազգուշացրել են արագընթաց մայրուղու վրա արագությունը գերազանցելու վտանգների մասին՝ հատկապես գիշերը և վաղ առավոտյան:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ Լաքնոու-Ագրա մայրուղու վրա ավտովթարների թիվն ավելացել է: Օրեր առաջ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել էին, որ վարորդները ստիպված կլինեն տուգանք վճարել, եթե Լաքնոու-Ագրա 302կմ երկարություն ունեցող մայրուղին անցնեն 3 ժամից պակաս ժամանակահատվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը. Tasnim

09:53 20.05.2024

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը. Tasnim

Իրանը սկսել է նախագահական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվածների մարմինների ինքնությունը պարզելու գործընթացը, հայտնում է Tasnim գործակալությունը։ Վթարի վայրում աշխատանքներ են տարվում մարմինների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վթարի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է ժայռին։ ...

Հնդկաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

09:47 20.05.2024

Հնդկաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և մահացած Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ընտանիքին և նշել նրա ներդրումը Հնդկաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման գործում: «Խորապես վշտացած և ցնցված եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի ողբերգական մահից: Նրա ներդրումը Հնդկաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում միշտ կհիշվի: Հնդկաստանը կանգնած է Իրանի կողքին այս […] ...

Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի

09:29 20.05.2024

Իրանի կառավարությունը նախագահի մահից հետո արտահերթ նիստ կանցկացնի

Իրանի կառավարությունը արտահերթ նիստ կանցկացնի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Հանդիպման ստույգ ժամի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը հայտնել էր երկրի հյուսիս-արևմուտքում կործանված Ռաիսիի ուղղաթիռի և բոլոր ուղեւորների մահվան մասին։ ...

Fars գործակալությունը լուսանկար է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից

09:25 20.05.2024

Fars գործակալությունը լուսանկար է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից

Fars գործակալությունը իր Telegram ալիքում հրապարակել է լուսանկար Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրից։ «Ավելի վաղ` որոշ լրատվամիջոցներ տարածել էին լուսանկար, որը, ենթադրաբար, նախագահական ուղղաթիռի կործանման վայրից էր, որտեղ երևում էր, թե ինչպես են փրկարարները այրվող բեկորները դուրս հանում: Սակայն, իրականում, այդ լուսանկարը 2020 թվականի ապրիլին է՝ Թեհրան թռչող ուսումնական ինքնաթիռի վթարի վայրից»,-նշված է […] ...

Ով է փոխարինելու Իրանի նախագահին այդ պաշտոնում

09:04 20.05.2024

Ով է փոխարինելու Իրանի նախագահին այդ պաշտոնում

Իրանի Սահմանադրության համաձայն՝ նախագահի մահվան դեպքում նրա լիազորություններն անցնում են առաջին տեղակալին։ 2021 թ.-ից այդ պաշտոնը զբաղեցնում է Մոհամմադ Մոհբերը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում նրա հետ եղած անձինք ևս զոհվել են։ Ուղևորերի շարքում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն […] ...

Իրանի ռադիոն և հեռուստատեսությունը պաշտոնապես հայտնել են Ռաիսիի մահվան մասին

08:55 20.05.2024

Իրանի ռադիոն և հեռուստատեսությունը պաշտոնապես հայտնել են Ռաիսիի մահվան մասին

Իրանի ռադիոն և հեռուստատեսությունը պաշտոնապես հայտնել են Ռաիսիի մահվան մասին: Իրանի նախագահը զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Նշվում է, որ ուղղաթիռում նրա հետ եղած անձինք ևս զոհվել են։ Ուղևորերի շարքում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Ավելի վաղ Իրանական լրատվամիջոցները հայտնել էին երկրի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին։ Առնվազն չորս փրկարարական խումբ […] ...

BACK_TO_TOP