14:30 08.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է հանել հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձման սահմանափակումները:
Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հարկային օրենսգրքով նախատեսված անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման դեպքում եկամտային հարկի վերադարձման համակարգում 2018 թվականից ներդրվել են սահմանափակումներ՝ բնակարանի արժեքի 55 մլն դրամ սահմանափակում և վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային 1.5 մլն դրամ սահմանափակում: Նշված սահմանափակումները ներդրվել են «սոցիալական» հիմնավորմամբ՝ ծրագրի շահառուներին հնարավորություն չտալով ձեռքբերել ավելի արժեքավոր բնակարաններ:
«Սահմանափակումները որևէ հիմնավորում չունեն, քանի որ արժեքավոր բնակարանները նույնպես լուծում են կացարանային խնդիր, և սահմանափակելով նման բնակարանների վաճառքի արտոնյալ հնարավորությունը՝ լուրջ խնդիրներ ենք առաջացնում շինարարական ոլորտում, քանի որ սա բերում է կոնկրետ մակերեսից մեծ բնակարանների կառուցման խուսափելուն, ինչը շատ հաճախ հնարավոր չէ նաև ճարտարապետական տեսանկյունից:
Ընդ որում, բարձր աշխատավարձ ստացողներին փաստացի խոչընդոտելով մեծ մակերես ունեցող բնակարան գնելուց՝ խնդիր ենք առաջացնում նաև բազմազավակ ընտանիքների բարեկեցիկ ապրելու համար:
Սահմանափակման բացակայությունը չի կարող առաջացնել նաև որևէ չարաշահում, քանի որ դրա համար պետք է բարձր աշխատավարձի և փաստացի վճարած եկամտային հարկի առկայություն, ընդ որում՝ բարձր վաճառքի գնից կառուցապատողը նույնպես ավելի շատ հարկ է վճարում:
Այս առումով խիստ հատկանշական է, որ ՀՆԱ-ի մեջ շինարարության բացասական նպաստումը վերջին տարիների ընթացքում ի վերջո վերածվեց դրական նպաստման՝ 2017-ին 0.2%-ային կետով, այնինչ 2018-ին այն անկում ապրեց 30%-ով՝ հասնելով 0.14%-ային կետի: Ակնհայտորեն, արտոնության սահմանափակումն ունեցել է իր մուլտիպլիկատիվ ազդեցությունը շինարարական ոլորտի ակտիվության դանդաղման համար, որն ազդեցություն է ունեցել ՀՆԱ-ում շինարարական ճյուղի նվազման վրա:
Գործող երրորդ սահմանափակումը, որը հնարավորություն է տալիս միայն 1 անգամ օգտվել ծրագրից, բավարար է ծրագրի կացարանային նպատակի հիմնավորման համար, և մնացած 2 սահմանափակումները ոլորտի զարգացման համար առաջացնում են լուրջ ռիսկեր ու խոչընդոտներ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներկայացրել եմ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ՝ նշված սահմանափակումները հանելու վերաբերյալ»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
13:18 08.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը13:18 08.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ըԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...
13:10 08.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթՊարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...
13:09 08.07.2025
ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհՀուլիսի 8-ին, ժամը 11:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ Չորս տուժած տեղափոխվել է […] ...
13:07 08.07.2025
«Միլանը» և «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են Թեո Էրնանդեսի տրանսֆերըԻտալական «Միլանը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով «Միլանը» կստանա 25 միլիոն եվրո Էրնանդեսի համար, իսկ Թեոն առաջիկա օրերին կստորագրի պայմանագիր «Ալ-Հիլալի» հետ։ Անցած մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը […] ...
13:02 08.07.2025
Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: «Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»: Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,-նշված է հաղորդագրության մեջ: Ազգային ժողովում քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից […] ...
12:55 08.07.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համարԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել։ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված […] ...