Ամստերդամի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+13.09 oC

Ամստերդամի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել

16:48 09.07.2019

Նիդեռլանդների մայրաքաղաքի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել: Դա տեղի է ունեցել թռիչքից առաջ դրանց քարշակման ժամանակ: Մարդատար ինքնաթիռներից մեկը պետք է ուղևորվեր Լոնդոն, մյուսը՝ Մադրիդ։

Բախման մասնակիցները եղել են Boeing 737-800 և Airbus A320 ուղևորափոխադրող ինքնաթիռները։ Բախման հետևանքով վնասվել է միայն առաջինի պոչամասը, սակայն ավիաընկերությունները որոշել են երկու դեպքում էլ թռիչքի ուղարկել այլ ինքնաթիռներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կշարունակի աջակցել Ուկրաինայում խաղաղությանը

23:00 09.05.2024

Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կշարունակի աջակցել Ուկրաինայում խաղաղությանը

Չինաստանի կառավարությունը մտադիր է շարունակել նպաստել Ուկրաինայում խաղաղության շուտափույթ հաստատմանը։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Չինաստանը ի սկզբանե նպաստել է բանակցություններին, ինչպես նաև մտադիր է շարունակել նույն ճանապարհը համապատասխան կողմերի հետ և դրական ջանքեր գործադրել հնարավորինս արագ խաղաղության հասնելու համար», – Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերում […] ...

Օրբանն ասել է, որ Հունգարիան և Չինաստանը երբեք հակառակորդներ չեն լինի

21:40 09.05.2024

Օրբանն ասել է, որ Հունգարիան և Չինաստանը երբեք հակառակորդներ չեն լինի

ՉԺՀ-ն և Հունգարիան երբեք հակառակորդներ չեն լինի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բուդապեշտում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք Չինաստանը համարում ենք բարեկամ պետություն, իրականում պատմության ընթացքը երբեք այնպես չի փոխվի, որ մեր երկրները դառնան հակառակորդներ»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ ...

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

21:08 09.05.2024

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

Հայաստանը քաղաքական ապաստան է տրամադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող բելառուսի: Հայրենիքում նա հետախուզվում է ծառայությունից խուսափելու համար: Ի՞նչ ընթացակարգով է լուծվել այս հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անցած տարվա ամռանը Բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովի դեմ քրեական գործ էր հարուցվել: Նա հայրենիքում մեղադրվում է բանակում ծառայելուց խուսափելու մեջ, և, ինչպես ինքն է ասում, մտավախություն […] ...

Վերջին 2 տարում կատարվում է գուցե ամենակարևոր բանը մեր երկրի համար,  Հայաստանը սկսում է իրականում անկախանալ. Ռուբեն Բաբայան

20:50 09.05.2024

Վերջին 2 տարում կատարվում է գուցե ամենակարևոր բանը մեր երկրի համար, Հայաստանը սկսում է իրականում անկախանալ. Ռուբեն Բաբայան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հաղթանակի օրվա խորհրդին, օրվա հետ կապված տարբեր զգացողություններին, հասարակության պառակտվածությանը, անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը: Ռուբեն Բաբայանը խոսել է նաև ներքաղաքական իրադարձություններից, սահմանազատման և «Տավուշը հանուն Հայաստանի» շարժմանը վերաբերող թեմաներից: Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, այս վեճի մեջ իշխանությո՞ւնն […] ...

Տուսկը խոստովանել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինվորներ կան

18:47 09.05.2024

Տուսկը խոստովանել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինվորներ կան

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի զինվորները ներկա են Ուկրաինայում։ «ՆԱՏՕ-ն այսօր օգնում է այնքան, որքան դա հնարավոր է: Առանց ՆԱՏՕ-ի օգնության, Ուկրաինան այսքան ժամանակ չէր կարող պաշտպանվել: Դե, այնտեղ ինչ-որ զորք կա, այսինքն՝ զինվորներ: Այնտեղ քիչ զինվորներ կան։ Դիտորդներ, ինժեներներ»,-ասել է Տուսկը լրագրողներին: Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ երկրների զինվորներ և […] ...

Զելենսկին ասել է, որ ցանկանում էր Բելառուսին տեսնել Եվրամիությունում

16:48 09.05.2024

Զելենսկին ասել է, որ ցանկանում էր Բելառուսին տեսնել Եվրամիությունում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրամիության ընդլայնումը պետք է դուրս գա անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունեցող պետությունների ցանկից և ապագայում ընդգրկի Բելառուսը։ «Մենք կատարել ենք բոլոր պայմանները, որպեսզի հունիսին հաստատվի բանակցային շրջանակը և փաստացի սկսվեն Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։ Կարևոր է նաև, որ մյուս ժողովուրդների համար, ովքեր արժանի են լինել Եվրամիությունում, եվրոպական միասնությունը […] ...

BACK_TO_TOP