Գորիի վթարից տուժած 14-ամյա տղան կոմայի մեջ է. մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.71
  • RUBLE
    4.27
  • 427.55
WEATHER
+13.09 oC

Գորիի վթարից տուժած 14-ամյա տղան կոմայի մեջ է. մանրամասներ

13:33 11.07.2019

SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե Գորիում տեղի ունեցած ողբերգական  վթարից հետո երեկ Հայաստան տեղափոխված 14-ամյա տղայի և նախորդ օրերին տեղափոխված 16-ամյա աղջկա և 12-ամյա տղայի առողջական վիճակն ինչպիսին է:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից մեզ տեղեկատվություն տրամադրեցին երեխաների առողջական վիճակի վերաբերյալ.

«Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: Վիճակն արդեն կայուն է, գնահատվում է միջին ծանրության:

16-ամյա աղջիկն էլ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծանր է, կայուն:

14-ամյա տղայի մոտ առկա են փակ գլխուղեղային վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ՝ արյունազեղման օջախներով, կրծքավանդակի սալջարդ, վերջույթների վնասվածքներ: Կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառություն: Վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

14:33 28.03.2024

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը […] ...

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

12:27 28.03.2024

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […] ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանով

12:19 28.03.2024

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանով

Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև` Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի։ ...

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. կազմակերպության գլխավոր քարտուղար

11:51 28.03.2024

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. կազմակերպության գլխավոր քարտուղար

Հայաստանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երեւանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցության կասեցման մասին, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում, սակայն կազմակերպության […] ...

Ի՞նչ պետք է անեն քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ

11:27 28.03.2024

Ի՞նչ պետք է անեն քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ

Հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Գործարկվել է էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Մանրամասները հոլովակում: ...

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

09:55 28.03.2024

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին հարց է հնչել ԱՄՆ պետդեպարտամենտում ճեպազրույցի ընթացքում: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հանդիպման ընթացքում Ադրբեջանի հետ կապված խնդիրները կբարձրացվեն։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է. «Հնարավոր […] ...

BACK_TO_TOP