10:46 12.07.2019
Շիրակում անցկացվել է մարզխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական աշխատանքներին, սուբվենցիոն և պետական ֆինանսավորմամբ իրականացնող ծրագրերին վերաբերող հարցեր: Գյուղատնտեսական տարին նպաստավոր չէ, իսկ իրականացվող շինաշխատանքներում թերութուններ կան: Սա հիմնականում վերաբերում է ճանապարհաշինությանը: Շիրակի մարզում տարբեր ծրագրերով 11.2 մլրդ դրամի ճանապարհաշինական և սպասարկման աշխատանքներ են կատարվում, որոնց մեծ մասում որակից շեղումներ են հայտնաբերվել:
Մարզխորհրդի նիստում անդրադարձ է եղել նաև Շիրակի մարզի գյուղերում կարկտահարության վնասներին: Հունիսին 8 անգամ կարկտահարություն է եղել Շիրակում, վնասվել է մոտ 10-12 հազար հեկտար տարածք: Կարկտահարվել են նաև այն գյուղերը, որոնք հակակարկտային կայաններ ունեն: Բայց գյուղապետերի դժգոհությունը հարուցել է ոչ թե կայանների անարդյունավետությունը, այլ դրանց փորձաքննության համար սահմանված գումարների չափը: Գյուղապետարանները վճարում են, բայց փորձաքննության անցկացում, որպես այդպիսին, չեն տեսել:
Արթիկի տարածաշրջանի գյուղերին էլ իրենց ոռոգման ջրի հարցն էր հետաքրքրում: Տարիներով ոռոգման համակարգ չունեն: Նոր կառուցելու խոստումներ շատ են եղել, բայց գործնական քայլեր չկան: Հուլիսի կեսն է արդեն, բայց Արթիկի գյուղերը ոռոգման ջուր չեն ստացել:
«30 տարի քննարկում ենք Փանիկ, Անուշավան, Գետափ գյուղերին ոռոգման ջուր հասցնելու ծրագիրը: Այն մնացել է օդից կախված: Սա անձնական հարց չէ, այլ պետական նշանակության: Առանց ոռոգման ջրի չկա գյուղական համայնք, չկա անասնապահություն, չկա հողագործություն: Այն տպավորությունն է, որ կա՛մ կառավարությունում նախարար պետք է ունենաս, կա՛մ էլ վարչապետը պետք է լինի Շիրակի մարզից, որ հարց բարձրացնես ու լուծում տան: Հարցը բարձրացնում ենք, չի լուծվում»,- ասել է Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը:
Ի պատասխան՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ հարցը ներկայացրել են կառավարություն: Գործադիրին են ներկայացրել նաև հրատապ լուծման ծրագրի հայտերը: Այդ փաթեթում 10 ծրագիր է, որոնք կառավարությունը քննարկելու է, և հետո նոր պարզ կդառնա, թե քանի ծրագիր Շիրակի մարզում կֆինանսավորվի:
17:40 22.07.2025
Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի17:40 22.07.2025
Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...
17:27 22.07.2025
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...
17:15 22.07.2025
Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...
17:03 22.07.2025
Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարելՀունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...
16:50 22.07.2025
ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականինՄիացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»: ...
16:37 22.07.2025
ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհինՀուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...