Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում. կան զոհեր և վիրավորներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում. կան զոհեր և վիրավորներ

11:50 12.07.2019

Հուլիսի 11-ին` ժամը 23:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Quest» և «Mercedes E320» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին և տուժածներ Ա.Վ.-ն (ծնված 2015 թ.) և Է.Վ.-ն (ծնված 2012 թ.) դուրս են բերվել «Nissan Quest» մակնիշի ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Ռ.Մ.-ն (ծնված 1954 թ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Մենք կապ հաստատեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ մեզ հայտնեցին, որ իրենց մոտ վթարից տեղափոխվել է 4 հիվանդ, որոնցից մեկը՝ 18-ամյա պատանին, լուսադեմին մահացել է, ևս մեկ աղջիկ շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, մեկ այլ աղջիկ ևս շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, ևս 2-ը գտնվում են ծանր վիճակում:

Մեկ այլ քաղաքացի հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ գիշերը՝ ժամը 1:30-ին, տեղափոխվել են վթարից տուժած երեխաներ, քույր և եղբայր են, տղան ունի գլխի և ճակատի փափուկ հյուսվածքների վնասվածքներ, իսկ աղջկա մոտ առկա է սուբդուրալ հեմատոմա և թոքի սալջարդ, երկուսի վիճակն էլ կայուն է, երեխաները գիտակից են, գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Լուսանկարը՝ SHAMSHYAN.com-ի:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակով

16:10 19.06.2025

Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում ազգային տաղավարի ձևավորման նպատակով։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթն անցկացվում է […] ...

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին

16:00 19.06.2025

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանին, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանին, Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում […] ...

Ինձագին բացատրել է՝ ինչու է հեռացել «Ինտերից»

15:53 19.06.2025

Ինձագին բացատրել է՝ ինչու է հեռացել «Ինտերից»

«Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Սաուդյան Արաբիա տեղափոխվելը որակել է հարմարավետության գոտուց դուրս գալ: «Ես ընդունեցի մարտահրավերն ու դուրս եկա հարմարավետության գոտուց մի քանի տարի «Ինտերում» մնալուց հետո: Չկա այլ թիմ, որտեղ ցանկանում էի աշխատել: Ուզում էի փոխել մտածելուս ձևը, խաղային ոճը: Ցանկանում էի նոր ինչ-որ բան փորձել»,-ասել է Ինձագին: Սիմոնե Ինձագին 4 […] ...

Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:46 19.06.2025

Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արարատ համայնքի «Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքից

15:36 19.06.2025

Ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքից

Թիվ 23 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Տեղեկացնում եմ, որ առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։ Հարկ եմ համարում […] ...

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

15:26 19.06.2025

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանն առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր […] ...

BACK_TO_TOP