20:00 17.07.2019
Գյումրիում մի ամբողջ թաղամաս կա, որտեղ մարդիկ բնակվում են 1926 թվականի երկրաշարժից հետո ժամանակավորի կարգավիճակով կառուցված մի հարկանի հողե տներում: Դրանք արդեն 100-ամյա պատմություն ունեն: «Բարաքներ» կոչվող թաղամասի տների մեծ մասը վթարային է, բազմակի փլուզումներ տեսած: Օրինակը Մարինե Համբարյանի տունն է, որտեղ առաստաղի հերթական փլուզումն է եղել: Ամեն տարի մետաղե կոնստրուկցիաներ են ավելացնում առաստաղի իջվածքը կանխելու համար, բայց անօգուտ:
Գյումրու Ղուկասյան փողոցի 11 շարքի 10-րդ տունը 94 տարի առաջ է կառուցվել: Նախկին հասցեն կոչվել է պետբարաք: Հասցեն փոխվել է, բայց դարձյալ նկարագիրը նույնն է՝ գետնափոր բարաք: Այստեղ 4 սերունդ է մեծացել, բայց սերնդափոխությունից չեն փոխվել բնակարանային պայմանները:
Տան առաստաղը ծանր հենակներն են պահում, դրանց դերը տանում են նաև տան պահարանները: Գիշեր-ցերեկ առաստաղից ճռռոցներ են լսվում, ու նույն հատվածներից ամեն օր փայտե տանիքից հող է թափվում: Արդեն հենակներն էլ չեն պահում, խոնավությունից ճկված առաստաղի ծանրությանը մետաղե հենակն էլ չի դիմացել: Արդեն մի քանի ամիս է՝ սենյակները հոսանքազրկված են, միայն միջանցքում լույս կա: Կաթոցներից ու պատերի խոնավությունից հոսանքալարերն են վնասվել: Խիստ վթարային, բնակության համար ոչ պիտանի տանը Մարինեն ապրում է աղջկա հետ:
Կնոջ առողջական լուրջ խնդիրներն առաջ են եկել նաև այս պայմանների պատճառով: Հենաշարժական և նյարդային համակարգի խանգարումներն ու հոդացավերը հանգիստ չեն տալիս: 3-րդ կարգի հաշմանդամ Մարինեի անփոխարինելի օգնականները, աղջկանից բացի, հարևաններն են:
Համբարյանների ընտանիքը հաշվառված է եղել անօթևանության հերթացուցակում, 2000 թվականին բնակարան են հատկացրել, հետո Բնակբաշխման հանձնաժողովը չեղյալ է համարել որոշումը՝ պատճառաբանելով, թե սեփական տուն ունեք՝ նկատի ունենալով գետնափոր բարաքը:
17 տարի առաջ մասնագետները տունը գնահատել են 3-րդ, մասնակի 4-րդ աստիճանի վնասվածության և գրությամբ հաստատել, որ այն բնակության համար պիտանի չէ: Ընդհանուր առմամբ՝ Բարաքներ թաղամասի գրեթե բոլոր տները վթարային են: Դրանք մինչև 88-ի երկրաշարժը նախատեսված էր քանդել ու բնակիչներին ապահովել բնակարաններով։ Մի մասին հասցրին, հետո աղետի գոտում նրանց մասին մոռացան:
Մարինե Համբարյանի ընտանիքին տևական բողոքներից հետո քաղաքապետարանը 2002 թվականին առաջարկել էր վթարային տունը քանդել, տարածքը տալ համայնքին ու հերթագրվել որպես անօթևան: Այս առաջարկից հրաժարվել էին՝ վստահ չլինելով, որ իրենց բնակարան կհատկացվի:
Գյումրիում հիմա նման վիճակում հայտնված 95 ընտանիք կա, որոնք երկրաշարժին սեփական տուն են կորցրել կամ սեփական տարածքն են քաղաքապետարանին հանձնել, բայց պետությունը նրանց բնակարանի շահառու չի ճանաչում: Իսկ Համբարյաններին օգնելու ու նման վիճակից դուրս բերելու խնդրի առնչությամբ քաղաքապետարանը, ըստ էության, ասելիք չուներ, անելիք, պարզվեց՝ նույնպես: Պատասխանն էլ այսպիսին էր՝ սեփական տների պահպանությունը քաղաքապետարանինը չէ, բնակչին օգնել չեն կարող, քանի որ պահուստային բնակֆոնդ չունեն:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...