12:25 13.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց՝ ուրախ է, որ պատեհ առիթ ընձեռնվեց և տեղի ունեցավ այս հանդիպումը:
«Ես սպասում էի այս հանդիպմանը, շատ էի լսել՝ ինչ է կատարվում, և այստեղ տեսա մոտավորապես այն, ինչ սպասում էի, չեմ ուզում ասել՝ տեսա ավելին, ինչ սպասում էի, գիտեի, որ այն առավելն, ինչ սպասում էի, պիտի տեսնեի: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում գործադրած ջանքի համար, որ այստեղ՝ Հայաստանի սրտում, սա Թումանյանի ծննդավայրն է, վերածննդի այսպիսի անկյունաքար ունենք»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության տնտեսական հիմքը այն մարդիկ են, ովքեր գիտության, կրթության, բիզնեսի ոլորտում ցուցաբերել են նախաձեռնություններ, որոնք դուրս են եղել ավանդական օլիգարխիկ-կոռումպացված տրամաբանության շրջանակներից: Ըստ վարչապետի՝ ամենակարևոր նախաձեռնությունը, որ հեղափոխական նշանակություն է ունեցել, Սփյուռքի մի շարք գործիչների վերաբերմունքի փոփոխությունն է Հայաստանում անելիքի վերաբերյալ:
«Նրանք հասկացան՝ ոչ թե պետք է ուտելիք, գումար, կոշիկ, շոր տալ ՀՀ բնակիչներին, քավ լիցի, գործունեության այս ձևը որևէ կերպ չի կարելի թերագնահատել, այն ժամանակ, երբ Հայաստանը սովի եզրին էր, այդ սնունդը, կոշիկը, շորը Հայաստանը փրկել են սովից, աղետից, խնդրում եմ՝ իմ ասածը չընկալել որպես նախորդ շրջանի օգնության, աջակցության թերագնահատում, բայց եկավ պահ, երբ սփյուռքի ընկալումը փոխվեց, նրանք եկան եզրակացության, որ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանության, իրականացնել նախագծեր, որ կօգնեն մարդկանց»,- ասաց նա՝ նշելով, որ այդ օգնությունը ենթակառուցվածքների ստեղծումն է, մարդուն իր նկատմամբ հավատը վերադարձնելը:
Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բանաձևն է՝ օգնել մարդկանց, որ իրենք իրենց հավատան:
«Հեղափոխությունը մեր երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը»,- նշեց նա:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...