Թուրքիան ռուսական Ս-400 համակարգի հանգույցների նոր խմբաքանակ է ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+22.09 oC

Թուրքիան ռուսական Ս-400 համակարգի հանգույցների նոր խմբաքանակ է ստացել

16:00 13.07.2019

Ռուսաստանն այսօր Թուրքիա է ուղարկել իր արտադրած Ս-400 զենիթահրթիռային համակարգերի կից հանգույցների հերթական խմբաքանակը։ Համակազմի մեջ մտնող այս տեխնիկան նույնպես ուղևորվել է թուրքական մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող ավիաբազա, որտեղ իջել էին նաև հրթիռային համակարգի արձակման կայանները բերած ինքնաթիռները։

Այս լրակազմը անհրաժեշտ է համակարգի ամբողջականությունն ապահովելու համար, քանի որ դրանց մեջ են մտնում համակարգի ավտոնոմ աշխատանքի համար անհրաժեշտ հանգույցներ՝ ռադիոտեղերոշիչ կայաններ, հրամանատարական կառավարման կենտրոն, սպասարկման մեքենա և այլն։

Թուրքական կողմը հայտարարել է, որ մինչև հիմա իրենց մոտ վայրէջք է կատարել Ռուսաստանից Ս-400 համակարգերի առանձին հանգույցներ ու արձակման կայաններ բերող 4 ինքնաթիռ։

Հիշեցնենք, որ այս ամենի ֆոնին ամերիկյան իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում՝ այդ համակարգերը Թուրքիայի զինված ուժերի կազմում մարտական հերթապահության նշանակելը կանխելու համար։ Ամերիկյան կողմից վստահեցնում են, որ ռուսական զինատեսակի՝ ՆԱՏՕ-ի ընդհանուր համակարգին միանալը կարող է խոցելի դարձնել այդ համակարգը։ ԱՄՆ Կոնգրեսի անդամներն այսօր երկրի նախագահին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ․ Պեսկով

14:33 09.05.2024

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ․ Պեսկով

Մոսկվան և Երևանը պայմանավորվել են ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի որոշ շրջաններից, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, հավելել է նա։ ...

Իրանը պատրաստ է վերանայել իր միջուկային դոկտրինը գոյաբանական սպառնալիքի դեպքում

14:24 09.05.2024

Իրանը պատրաստ է վերանայել իր միջուկային դոկտրինը գոյաբանական սպառնալիքի դեպքում

Իրանը կվերանայի իր միջուկային դոկտրինը, եթե Իսլամական Հանրապետությունը գոյաբանական սպառնալիքի առջև կանգնի։ Նման հայտարարությամբ են հանդես եկել երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդականն ու Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։ «Մենք միջուկային ռումբ ստեղծելու որոշում չունենք, բայց եթե Իրանի գոյությանը վտանգ սպառնա, մենք այլ ելք չենք ունենա, քան փոխել մեր ռազմական դոկտրինը»,- […] ...

Վրաստանում վեց մարդ է բերման ենթարկվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցերի ժամանակ անկարգությունների համար

10:39 09.05.2024

Վրաստանում վեց մարդ է բերման ենթարկվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցերի ժամանակ անկարգությունների համար

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները դատախազության հետ համատեղ ձերբակալել են վեց անձի, ովքեր Թբիլիսիում անկարգություններ են կազմակերպել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ կազմակերպված հանդիպումներում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի MVD Թբիլիսիի ոստիկանության վարչության պետ Սուլխան Թամազաշվիլին։ «ՆԳՆ-ն և դատախազությունը ոստիկանի վրա հարձակում գործելու և ուրիշի գույքը վնասելու մեղադրանքով իրականացված քննչական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել […] ...

Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

00:07 09.05.2024

Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և «մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների», «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։ Սա պաշտոնական Փարիզի առաջին արձագանքն է Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատմանը։ «Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի […] ...

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին․ Միլլեր

23:22 08.05.2024

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին․ Միլլեր

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է այս հանրապետության «եվրաատլանտյան ճանապարհին», ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Մենք, ինչպես ասել ենք վերջին օրերին, շարունակում ենք աներևակայելի մտահոգված լինել ոչ միայն Թբիլիսիում քննարկվող օրինագծով, այլև հակաարևմտյան հռետորաբանությամբ, որը մենք լսում ենք «Վրացական երազանքի» […] ...

Արդյո՞ք Մեհրիբան Ալիևան իսկապես վայր է դրել Ադրբեջանի առաջին փոխնախագահի լիազորությունները

22:57 08.05.2024

Արդյո՞ք Մեհրիբան Ալիևան իսկապես վայր է դրել Ադրբեջանի առաջին փոխնախագահի լիազորությունները

Շաբաթներ տևած բացակայությունից հետո այսօր տեսախցիկների արջև կրկին հայտնվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Նրա բացակայությունը տարբեր ասեկոսեների առիթ էր տվել: Կան տեղեկություններ այն մասին, որ նա այլևս չի զբաղեցնում առաջին փոխնախագահի պաշտոնը: Ի՞նչ առիթով է կայացել Մեհրիբան Ալիևայի վերադարձը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարաձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշու՞մ ես, մի ժամանակ Մեհրիբան Ալիևան և՛ […] ...

BACK_TO_TOP