Գյումրիի մսի վաճառակետերում կրկնակի ստուգայց է կատարվել, հայտնաբերվել է առանց փորձաքննության գառան միս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

Գյումրիի մսի վաճառակետերում կրկնակի ստուգայց է կատարվել, հայտնաբերվել է առանց փորձաքննության գառան միս

19:39 16.07.2019

Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել,  ուսումնասիրություններ կատարել Գյումրիի շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մսի վաճառակետերում:

Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է մսի վաճառքը տվյալ տարածքում. հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Նման որոշում է կայացվել շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո, երբ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը:

Սննդամթերքի  անվտանգության տեսչության մարզային ծառայության աշխատակիցները արձանագրել են, որ մի քանի վաճառակետերում մասամբ են բարելավվել պայմանները, իսկ մյուսները սպասում են` առանց միջոցներ ձեռնարկելու:

Մեկ շաբաթ առաջ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները Գյումրիի «Լաչինի միջանցք» տարածքի մսի վաճառակետերում տեսան ու արձանագրեցին, որ մսամթերքը պահվում, վաճառվում է պահանջված նորմերին անհամապատասխան պայմաններում, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր տաղավարների աշխատանքը: Մեկ շաբաթ անց  տեսչական մարմինը ստուգում է հանձնարարականների կատարման ընթացքը:

Հուլիսի 25-ը վերջնաժամկետ է տարածքում միս վաճառողների համար: Սահմանված ժամկետում վաճառակետերը պետք է ապահովվեն սառնարաններով ու սանիտարահիգիենիկ պայմաններով: Պահանջներից պարտադիրը հոսող տաք ու սառը ջրի առկայությունն է, որը բացակայում է գրեթե բոլոր վաճառակետերում:

«Մի հատ գեյզեր դնելը ինձ թվում է` էդքան դժվար չէ, հավաքվեցինք, պայմանավորվեցինք, մի գեյզեր դնելը, ջուր բերել,  տաղավար մտցնելը խնդիր չէ, հեշտ է կարգավորվում»,- պարզաբանել է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Մկրտչյանը։

«Ջուր չունինք, որտեղի՞ց քաշենք, տեղ չկա, դժվար է ջուր ունենալը, բայց եթե պետք լինի, կքաշենք»,- ասում է մսավաճառներից մեկը։

Մսավաճառները պայմանավորվեցին՝ հոսող ջրի հարցը մինչև հուլիսի 25-ը կլուծեն, իսկ սառնարաններ տեղադրել հազիվ հասցնեն մինչև ժամկետի ավարտը: «Լաչինի միջանցքի» տարածքում միայն մսի բացօթյա վաճառք չէ, որ իրականցվում է, գործում են նաև փակ կրպակներ, որոնց պայմաններն այնքան էլ չեն տարբերվում բացօթյա կետերից: Ստուգումները պարզեցին, որ վաճառվում է փորձաքննություն չանցած մսեղիք։

«Տարբեր տեսակի մսեղիք եք վաճառում, խոզ, տավար, ոչխար, ամեն մեկն իր առանձին փորձաքննությունը պիտի ունենա: Եթե չունեք փորձաքննություն, այդ միսը չի վաճառվելու, իրավունք չունեք»,- ասում է Ալեքսան Մկրտչյանը:

Փորձաքննություն չանցած և ուղեկցող փաստաթուղթ չունեցող գառան մսի վաճառքը տեսչության մասնագետները արգելեցին: Մսի փորձաքննություն մարզում կատարում է երկու ընկերություն, որոնց մասնագետների տրված եզրակացության հիման վրա է միայն  թույլատրվում թարմ մսի վաճառքը  շուկաներում, խանութներում: Մասնագետներն իրենք պարտադիր պետք է այցելեն  վաճառակետեր:

Մարզային կենտրոնի աշխատակիցներն արձանագրեցին, որ ինչպես նախորդ անգամ, այսօր էլ մսավաճառներից ոմանք չունեին սանիտարական գրքույկներ, ինչը մսի վաճառքով զբաղվելու համար պարտադիր պայման է։

Տեսչական մարմինը նորից է գալու շուկա, բայց հաջորդ անգամ միայն մսամթերքը չէ, որ ստուգվելու է, ուսումնասիրվելու են բացօթյա տաղավարներում, փողոցում վաճառվող մթերքը, այդ թվում` կաթնամթերքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

21:03 30.07.2025

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:54 30.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP