Պորոշենկոյի օրինակը պետք է դաս լինի Նիկոլ Փաշինյանի համար․ Atlantic Council – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+27.09 oC

Պորոշենկոյի օրինակը պետք է դաս լինի Նիկոլ Փաշինյանի համար․ Atlantic Council

19:11 16.07.2019

Ամերիկյան Atlantic Council հետազոտական կենտրոնը Նիկոլ Փաշինյանին նմանեցնում է Ուկրաինայի Պյոտր Պորոշենկոյի հետ։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ըստ դրսից նայող հայացքի, նման է Ուկրաինայում տեղի ունեցածին։ Եվ որպեսզի Փաշինյանը հրաժեշտ չտա այնպես, ինչպես Պորոշենկոն, պետք է դասեր քաղի նրա քաղաքական թերացումներից։

Հայաստանի նոր իշխանությունները խոստացան դատական իշխանության բարեփոխումներ անել ու հաղթահարել կոռուպցիան, որ խնդիրների գագաթն է։ Նույն կերպ վարվեց նաև նույն ձևով իշխանության եկած Պորոշենկոն։ Խոստացավ պայքարել դատական կոռուպցիայի դեմ, բայց չպահեց խոստումը։ Փաշինյանը, ըստ հետազոտական կենտրոնի հոդվածի, պետք է ապացուցի, որ կոռուպցիայի դեմ պայքարի ու բարեփոխումների անխոնջ մարտիկ է՝ Պորոշենկոյի հետևից չգնալու համար։

Ինչպես և ուկրաինացիները, հայերը նույնպես երկար տարիներ տանջվել են կոռուպցիայի ձեռքում։ Փաշինյանը այս ամենում մեղադրում է նախկին իշխանություններին, նրանց անգործությունը։ Ինչպես և Պորոշենկոն, նա իշխանության գալուց հետո խոստացավ շրջադարձային փոփոխություններ իրականացնել, ազատվել քաղաքական որոշումների վրա ազդող օլիգարխներից։ Մեծ մասով այս խոստումները, ըստ Atlantic Council-ի հոդվածի, կատարվեցին, ու Փաշինյանը վստահաբար հայտարարեց նոյեմբերին, որ Հայաստանում օլիգարխիա չկա։

Բայց, ըստ հոդվածի հեղինակների, դեռ վաղ է գնահատական տալ Փաշինյանի հաջողություններին։ Նրանք հիշեցնում են, որ 2014 թվականի նախագահ ընտրվելուց հետո Պորոշենկոն նույնպես շատ խոստումներ տվեց օլիգարխիայի և կոռուպցիայի հաղթահարման, ինչպես նաև եվրոպամետ քաղաքականության հարցերում։ Ու ժողովուրդը նրան տվեց քվե։

Հոդվածագիրները հղում են անում Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթին ու պնդում, որ որոշ ոլորտներում Պորոշենկոն իրոք հասավ հաջողությունների։ Բայց այլ ոլորտներում, որոնք, ըստ էության, հենց նախագահի վերահսկողության ներքո էին, կատարված աշխատանքը բավական փոքր էր։ Ու արդյունքում ընդամենը մեկ տարվա ընթացքում Պորոշենկոյի վարկանիշը 50 տոկոսից ընկավ մինչև 17 տոկոս։ Նույնիսկ այլ ոլորտներում հաջողությունները, ռուսական ազդեցության սահմանափակումները և այլն չփրկեցին նրան 2019 թվականին Վլադիմիր Զելենսկիի կողմից նրան ջախջախելուց։

Իհարկե, Փաշինյանը Պորոշենկո չէ, պնդում են հեղինակները։ Փաշինյանը նախկին լրագրող է, ով նստել է բանտ նախկին իշխանությունների դեմ պայքարում, իսկ Պորոշենկոն կադրային չինովնիկ է բազմամիլիարդանոց ունեցվածքով և ուկրաինացի հայտնի օլիգարխների հետ կապերով։ Բայց նրանք երկուսն էլ իշխանության են եկել պետական համակարգը փոխելու խոստումով։

Եզրակացությունը, ըստ ամերիկյան հեղինակավոր հանդեսի, այն է, որ եթե պարզվի՝ խոստումները կատարելու ճանապարհին խոչընդոտները շատ լուրջ էին կամ փոփոխությունների արագությունը չէր բավարարում, 2023 թվականին Հայաստանում անցկացվելիք ընտրությունների ժամանակ Փաշինյանը կարող է արժանանալ Պորոշենկոյի ճակատագրին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը կարող է հիպերձայնային հրթիռներ ցուցադրել Պեկինի շքերթի ժամանակ

09:00 01.08.2025

Չինաստանը կարող է հիպերձայնային հրթիռներ ցուցադրել Պեկինի շքերթի ժամանակ

Չինական բանակը կարող է Պեկինում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ ներկայացնել հիպերձայնային հրթիռներ և նոր անօդաչու թռչող սարքեր, հայտնել է չինացի ռազմական փորձագետ Սոնգ Չժոնպինը։ Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում կանցկացնի ռազմական շքերթ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Հուսով եմ տեսնել ոչ միայն արդեն դեբյուտ արած J-35A կործանիչը, այլև նոր տեսակի զենքեր, ինչպիսիք […] ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստ

08:50 01.08.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կքննարկի Ուկրաինայի հարցը՝ համաձայն կազմակերպության նախնական ծրագրի։ Հանդիպումը, որի թեման է «խաղաղության և անվտանգության պահպանումը Ուկրաինայում», նախատեսված է սկսել տեղական ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին): Հանդիպումը կազմակերպվել է Կիևի խնդրանքով: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:38 01.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

08:30 01.08.2025

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP