17:40 16.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը օրեր առաջ Ամուլսարում տեղի ունեցած միջադեպի հետ կապված գրառում է արել.
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հունիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են այցելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող մեքենաներով, նպատակ են հետապնդում կասկածի տակ դնել գործի քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը:
Ցանկանում ենք պարզաբանել, որ Ամուլսարի հանքավայրի տարածք, վարույթն իրականացնող մարմնի գլխավորությամբ, փորձագիտական խմբերը միշտ էլ մուտք են գործել համապատասխան հրահանգավորում և անվտանգության պաշտպանիչ համազգեստ ստանալուց հետո:
Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցներով հանքավայրի տարածք մուտք գործելուն, ապա նշենք, որ հանքավայրի տարածք հնարավոր է գնալ հատուկ տրանսպորտային միջոցներով, որի նպատակը դարձյալ փորձագիտական խմբի անվտանգության ապահովումն է, իսկ նման տեխնիկա տրամադրվել է ընկերության կողմից՝ վարույթն իրականացնող մարմնի պահանջով:
Տարբեր անձանց կողմից մեկնաբանություններ են հնչում, թե փորձագիտական խումբը հանքավայրի տարածք պետք է մուտք գործի առանց «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում դատավարական գործողության մասնակից անձանց շրջանակը՝ ելնելով քրեական գործի բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության սկզբունքից»:
14:50 30.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շուրջ և ընդգծվել է դրա կարևորությունը […] ...
14:45 30.04.2025
Շվեյցարիայի պաշտպանական արդյունաբերությունը վտանգի տակ կարող է հայտնվելՇվեյցարիայի պաշտպանական արդյունաբերությունը ռիսկի է դիմում կորցնելու իր արտահանման ծավալները և վնասներ կրելու՝ այլ երկրներին, առաջին հերթին՝ ԵՄ-ին, մատակարարվող արտադրանքի խիստ սահմանափակումների պատճառով, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչներին։ «Հաշվի առնելով եվրոպական ներդրումների միլիարդավոր դոլարները, որոնք մենք ակնկալում ենք առաջիկա տարիներին, ԵՄ երկրները, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ կբացառեն շվեյցարական արտադրանքը իրենց մատակարարման շղթաներից», – ասել […] ...
14:35 30.04.2025
Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-իցՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլn անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը […] ...
14:30 30.04.2025
Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել […] ...
14:24 30.04.2025
Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփԳեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 28-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել մեկնարկային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: ...
14:17 30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...