16:00 17.07.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացնելով ազատությունից զրկվածների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների արդյունքները, հայտարարել է, որ թեև կալանքի միջնորդությունների քանակը հիմա նվազել է, բայց դա քաղաքական փոփոխությունների արդյունք է, ոչ թե ինստիտուցիոնալ փոփոխություն։ Այս պնդմանն արձագանքել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Մարդու իրավունքների պաշտպանն այսօր փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի հրապարակման շրջանակներում անդրադարձ է կատարել նաև որպես խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկային և, դրական գնահատելով նշված խափանման միջոցի ընտրության միջնորդությունների նվազման՝ վերջին շրջանում նկատվող միտումը, այնուամենայնիվ, դիտարկում է արել առ այն, որ դա ինստիտուցիոնալ հենք չունի, պայմանավորված է քաղաքական փոփոխություններով, հետևաբար՝ քաղաքական իրավիճակի նոր հնարավոր փոփոխության արդյունքում կարող է նաև կրկին հակառակ միտումն արձանագրվել:
Նախնական կալանքի պրակտիկայի փոփոխության և այն հատկապես ինստիտուցիոնալ ռելսերի վրա իրականացնելու խնդիրը գոնե վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից հռչակված բացարձակ առաջնահերթություններից է: Հետևաբար, չեմ կարող համաձայնվել հարգարժան օմբուդսմենի այս դիտարկման հետ և այն թողնել անարձագանք:
Նախ՝ խափանման միջոց կալանավորումն ընտրելու, ինչպես նաև խափանման միջոց կալանավորման ժամկետների երկարաձգման միջնորդությունների քանակի նվազեցման և հատկապես հիմնավորվածության և որակի բարելավմանն ուղղված քայլերը ՀՀ գլխավոր դատախազությունն սկսել է դեռ երկու տարի առաջ: Եվ հատուկ այն նպատակով, որ բարեփոխումները չկրեն իրավիճակային և կարճաժամկետ բնույթ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ այս խափանման միջոցի կիրառման պրակտիկան ուսումնասիրվել է եվրոպական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի և ոչ միայն Հայաստանի դեմ գանգատներով կայացված որոշումների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո՝ վեր հանելով բոլոր հիմանական խնդիրները:
Դրա արդյունքում, հատուկ բարեփոխման գործընթացն ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու նպատակով, Գլխավոր դատախազի հանձնարարությամբ մշակվեցին և դատախազության կոլեգիայի որոշմամբ հաստատվեցին խափանման միջոց կալանքի ընտրության և կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունների ներկայացման անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները, որոնք վերաբերում էին միջնորդությունների պատճառաբանվածությանը, ներկայացվող միջնորդությունների փաստական հիմնավորվածությունն ապահովելու համար անհրաժեշտ դատավարական և օպերատիվ միջոցառումների իրականացմանը: Այդ ուղենիշները տրամադրվեցին նախաքննական մարմիններին՝ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին հանձնարարելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել միջնորդությունները կազմելիս դրանց պահպանմանը:
Բացի դրանից՝ նույնիսկ քրեական դատավարության իրավակարգավորումների համեմատ ավելի առաջ անցնելով՝ դատախազության կոլեգիայի որոշման տեսք ստացավ ՀՀ գլխավոր դատախազի կողմից առաջարկված և կոլեգիայի կողմից ընդունված այն իրավական դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործով խափանման միջոցի ընտրության միջնորդության՝ ՀՀ դատախազության կոլեգիայի կողմից ընդունված կանոններին լիարժեք համապատասխանության ապահովման համատեքստում անհրաժեշտ է հատկապես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների պարագայում շեշտը դնել կալանքի հիմքերի ոչ թե հավանական կանխատեսելիության, այլ քրեական գործի նյութերով կալանքի հիմքերի մասին ռեալ փաստական տվյալների առկայության վրա: Եվ ներկայիս պրակտիկան մեծապես բխում է այս մոտեցումից:
Ավելին. կրկին նախնական կալանքի պրակտիկայի բարելավման ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը մշակել, հանրային քննարկման է ներկայացրել, այնուհետև նաև ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկել «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի նպատակն է, չսպասելով նոր քրեադատավարական օրենսգրքի՝ ուշացող ընդունմանը, հնարավորինս շուտ ներդնել այլընտրանքային այլ խափանման միջոցներ, մասնավորապես, տնային կալանքը, վարչական վերահսկողության հանձնելը, որոնք էականորեն կնպաստեն անազատության հետ կապված փախանման միջոցների կիրառման դեպքերի նվազմանը:
Այս քայլերի ու նախաձեռնությունների արդյունքում, ինչպես արդարացիորեն արձանագրում է Մարդու իրավունքների պաշտպանը, հետևողականորեն արձանագրվում է նախնական կալանքի միջնորդությունների նվազման հստակ և անշեղ միտում, որի մասին դատախազությունը տեղեկացրել է պարբերաբար: Եվ այն հանգամանքը, որ նվազումը տեղի է ունենում ներկայացված միջնորդությունների բավարարման, իսկ որ շատ ավելի խոսուն է՝ դրանց դատական բողոքարկման դեպքերի նվազման ֆոնին, ուղղակի ապացույցն է այն բանի, որ դրական դինամիկան հենց ֆունդամենտալ, համակարգային բնույթ ունի՝ անկախ այն հանգամանքից, որ տեմպերը կարող են նաև մեզ չբավարարել:
Եվ վերջապես՝ ինքնին այն փաստը, որ այս բոլոր միջոցառումներն սկսվել են 2017թ. և նախնական կալանքի միջնորդությունների քանակական նվազման կայուն միտումները ևս սկսվել են 2017-ից և շարունակվում են ներկայում, ուղղակի վկայությունն են այն իրողության, որ դրա հիմնական պատճառները ոչ թե կամ ոչ այնքան քաղաքական փոփոխություններն են, այլ իրականացված և իրականացվող հետևողական ու համառ աշխատանքները:
Ափսոսում եմ, որ հարգարժան օմբուդսմենը, այլ կարծիքի է, չնայած նրան, որ ՄԻՊ գրասենյակը ոչ միայն նախաձեռնված միջոցառումների մասին հընթացս լիարժեք տեղեկացվել է, այլև կատարված այդ նախաձեռնությունները, որպես կալանավորման պրակտիկայի բարելավմանը միտված քայլեր, արտացոլվել են ոչ միայն 2018, այլ նաև 2017թ. ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումներում: (Տես՝ 2017թ. հաղորդման էջ 232-235, 2018թ. հաղորդում՝ էջ 312-316)», – դատախազության տեղեկատվության բաժնից իր ֆեյսբուքյան էջում գրել է Գոռ Աբրահամյանը:
13:32 08.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ը13:25 08.07.2025
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլԲաթումիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ: Դանիելյանը 2-0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային: Մկրտչյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ: Հաջորդ փուլում Էլինա Դանիելյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի […] ...
13:18 08.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ըԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...
13:10 08.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթՊարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...
13:09 08.07.2025
ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհՀուլիսի 8-ին, ժամը 11:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ Չորս տուժած տեղափոխվել է […] ...
13:07 08.07.2025
«Միլանը» և «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են Թեո Էրնանդեսի տրանսֆերըԻտալական «Միլանը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով «Միլանը» կստանա 25 միլիոն եվրո Էրնանդեսի համար, իսկ Թեոն առաջիկա օրերին կստորագրի պայմանագիր «Ալ-Հիլալի» հետ։ Անցած մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը […] ...
13:02 08.07.2025
Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: «Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»: Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,-նշված է հաղորդագրության մեջ: Ազգային ժողովում քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից […] ...