«Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովի նախապատրաստական աշխատանքները Շիրակի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+30.09 oC

«Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովի նախապատրաստական աշխատանքները Շիրակի մարզում

19:03 17.07.2019

Հուլիսի 20-ին Գյումրիում կանցկացվի «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովը: Այդ օրը Գյումրին կհյուրընկալի մի շարք գործարարների, այդ թվում՝ օտարերկրյա, որոնք հետաքրքրված են Շիրակի մարզի տնտեսական ներուժով: Ընթանում են միջոցառման նախապատրաստական աշխատանքները: Մարզային բիզնես համաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետը, նախարարներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ։ Համաժողովին մասնակցելու է ավելի քան 250 մարդ։ Միջոցառման տեղեկատվական հովանավորն է «Շանթ» հեռուստաընկերությունը։

Ինչպես ներկայացնել Շիրակի մարզի տնտեսական ամբողջ ներուժը մի քանի ժամում։ Այս խնդիրն ու կազմակերպչական հարցերը կարգավորում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմը, որպեսզի «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովը պատշաճ կազմակերպվի:

Այն, որ Գյումրիում մեծ համաժողով է լինելու, իրազեկում է քաղաքի մուտքի մոտ փակցված պաստառը: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Հոկտեմբեր» կինոթատրոնում, տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ պետք է տեղի ունենան միջոցառումները:

Այն, ինչ արտադրվում է Շիրակում «Մեյդին Շիրակ» խորագրով, կցուցադրվի բացօթյա։ Նախնական՝ 60 կազմակերպությունների արտադրանք տեղ կգտնի բիզնես-էքսպոյում։ Շիրակի մարզպետի խոսքերով՝ այս փոքր տնտեսական ցուցանիշներով հանդերձ, Շիրակի մարզը բավականին լավ ներուժ ունի և այնքան ծառայություններ, որոնք ճիշտ աշխատեցնելու պարագայում մարզում կարող ենք ունենալ տնտեսական լավ ցուցանիշներ։ «Եկեք Շիրակ» այս կարգախոսով գործարարներին մարզ կհրավիրի համաժողովը։

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բակ ծառայելու է միջոցառման պաշտոնական մասի բացման հարթակ։ Այստեղից են հնչելու Շիրակի մարզում բիզնես հիմնելու և տնտեսական տարբեր նախագծեր իրականացնելու մասին հյուրերի ելույթները։

Նախապատրաստական աշխատանքներն այստեղ ավարտին են մոտենում։ Մոտ 45 բիզնես գաղափարներից ամենամեծ ֆինանսավորում պահանջողը իսրայելցի գործարարների՝ Գյումրիում լոգիստիկ կենտրոնի կառուցման նախագիծն է, որտեղ գործունեություն պետք է ծավալեն էլեկտրոնային առևտրի ոլորտի ընկերությունները: Ու այդ նպատակով մեկուկես տարի առաջ 335 հա տարածք հատկացվեց իսրայելցի գործարարներին։ Նրանք ևս ներկա են լինելու բիզնես-համաժողովին:

Կմասնակցեն նաև Ֆրանսիայից և Շվեյցարիայից հայ գործարարներ։ Օտարերկրյա գործարարների գերակշիռ մասը, ըստ Շիրակի մարզպետի, լինելու են Ռուսաստանի Դաշնությունում ապրող շիրակցիները։ Համաժողովին տեղի կազմակերպությունների ու անհատների ներկայացրած բիզնես-գաղափարները բազմազան են։ Դրանցից մեկն էլ վերաբերում է հատուկ ջրիմուռների աճեցմանը, ինչը թույլ կտա ինչ-որ կերպ լուծել երկրին սպառնացող բնապահպանական աղետը, որը գլոբալ տաքացման հետևանք է։ Այս խնդիրը, ըստ մարզպետի, նաև Սևանա լճի աղտոտվածությանն է առնչվում։

Շիրակի մարզում արդյունաբերության գերակա ոլորտը շարունակում է մնալ տեքստիլ արտադրությունը։ Իսկ բիզնես գաղափարները վերաբերում են նաև սննդի վերամշակմանը, գյուղատնտեսության ոլորտին։ Այնուամենայնիվ, առաջատարը մնում են տուրիզմի ոլորտին առնչվող ներդրումային հայտերը: Ծրագրերի, գաղափարների լայն սպեկտրը, ըստ մարզպետի, արդեն հուշում է, որ այս համաժողովով չեն սահմանափակվելու։ Այս գաղափարներն ապագայում կներկայացվեն Գյումրի այցելող գործարարներին, որոնք ցանկություն կհայտնեն ներդրումներ կատարել Շիրակի մարզում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

10:55 01.08.2025

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համար

Արևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

10:30 01.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

10:15 01.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

10:00 01.08.2025

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

Հնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

09:53 01.08.2025

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...

Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը

09:49 01.08.2025

Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP