14:35 20.07.2019
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ ՀՀ քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրականացնելիս նախընտրությունը տան տեղական արտադրողին: Այս մասին հուլիսի 20-ին՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ կարող է թվալ, թե մեր շուկան շատ փոքր է այսպիսի քաղաքականություն վարելու համար, բայց ցավով պետք է արձանագրել, որ մեր տեղական արտադրությունը նույնպես չափազանց փոքր է: Այդ իսկ պատճառով, ըստ վարչապետի, այդ փոքր աջակցությունը կարող է ունենալ շատ վճռական նշանակություն:
Փաշինյանը կրկին հայտարարեց, որ ելույթ է ունենում հայկական արտադրության հագուստով:
09:00 01.08.2025
Չինաստանը կարող է հիպերձայնային հրթիռներ ցուցադրել Պեկինի շքերթի ժամանակՉինական բանակը կարող է Պեկինում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ ներկայացնել հիպերձայնային հրթիռներ և նոր անօդաչու թռչող սարքեր, հայտնել է չինացի ռազմական փորձագետ Սոնգ Չժոնպինը։ Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում կանցկացնի ռազմական շքերթ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Հուսով եմ տեսնել ոչ միայն արդեն դեբյուտ արած J-35A կործանիչը, այլև նոր տեսակի զենքեր, ինչպիսիք […] ...
08:50 01.08.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կքննարկի Ուկրաինայի հարցը՝ համաձայն կազմակերպության նախնական ծրագրի։ Հանդիպումը, որի թեման է «խաղաղության և անվտանգության պահպանումը Ուկրաինայում», նախատեսված է սկսել տեղական ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին): Հանդիպումը կազմակերպվել է Կիևի խնդրանքով: ...
08:38 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասինԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...