«Աշխարհին ներկայանալիս մեր բրենդը պիտի լինի ժողովրդավար, առաջադեմ տեխնոլոգիաներով զինված Հայաստանը». Զարեհ Սինանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

«Աշխարհին ներկայանալիս մեր բրենդը պիտի լինի ժողովրդավար, առաջադեմ տեխնոլոգիաներով զինված Հայաստանը». Զարեհ Սինանյան

20:34 20.07.2019

Հուլիսի 20-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ռուսաստանաբնակ հայ արվեստագետների և մշակույթի գործիչների հետ: Ողջունելով հանձնակատարին` արվեստագետները նկատեցին` պատահական չէ, որ այս հանդիպումը կայանում է հայ մեծ նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը:

Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց ռուսաստանաբնակ արվեստագետների ներդրումը հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում: «Ցանկանում եմ լսել ձեր առաջարկները, և թե ինչով կարող է Հայաստանի Հանրապետությունը ծառայել ձեզ, որ միասին արդյունավետ աշխատենք»,-նշեց Գլխավոր հանձնակատարը:

Ներկաները հայտնեցին, որ պատրաստ են իրենց ուժերը, գիտելիքներն ու փորձը ներդնել հայկական մշակույթն աշխարհին բարձր մակարդակով ներկայացնելու համար: Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին Հայաստանի մշակութային կյանքին սփյուռքի արվեստագետների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությանը, հայաստանաբնակ արվեստագետների հետ համագործակցությանը, սփյուռքի թանգարանի ու համահայկական հեռուստատեսության գաղափարին, կրթության և մշակույթի կապին, հայկական ճարտարապետության պահպանմանն ու զարգացմանը:

Այնուհետև Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Յարոսլավլի, Տվերի և մերձմովսկովյան քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցները նախ խոսեցին հայ երիտասարդներին Հայաստանի կյանքին ներգրավելու ծրագրերի մասին: «Ուժեղ, արդար, լավ Հայաստան ունենալով կարող ենք հայրենիքը գրավիչ դարձնել սփյուռքահայ երիտասարդների համար: Աշխարհին ներկայանալիս մեր բրենդը պիտի լինի ժողովրդավարական, ամուր, ժամանակակից, առաջադեմ տեխնոլոգիաներով զինված, ապահով Հայաստանը»,- նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերը վերաբերում էին հիմնականում հայապահպանությանը, սփյուռքում կրթական գործի կազմակերպմանը, հայկական ներուժի համախմբմանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

18:30 18.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 19-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:30-15:30 Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում քաղաքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-13:30 Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում համայնքապետարանի հարևանությամբ։ ժամը 14:30-16:30 Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում` համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում […] ...

Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվելու համար անհանգստանալու կարիք չունեն, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են

18:23 18.06.2025

Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվելու համար անհանգստանալու կարիք չունեն, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհետ կորած զինվորների հարազատներն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստի առնչությամբ անհանգստանալու կարիք չունեն, քանի որ անհետ կորածների և գերիների հետ կապված հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը նշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի […] ...

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

18:16 18.06.2025

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […] ...

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

18:10 18.06.2025

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Այաքս», հայտնում է Спорт-Экспресс-ը: Նիդերլանդական ակումբը տևական ժամանակ անց կրկին հավակնում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն: Սպասվում է, որ ամռանը նիդերլանդցիները տրանսֆերը գնելու փորձ կկատարեն: 2023 թվականի ամռանն «Այաքսը» 9 միլիոն եվրո էր առաջարկել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն հետո ակումբի վերահսկիչ խորհրդի անդամնեը որոշել […] ...

SHANTNEWS

18:00 18.06.2025

SHANTNEWS

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

17:51 18.06.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...

BACK_TO_TOP