17:26 22.07.2019
«Մենք այս պահին գերազանց հարաբերություն ունենք ՀՀ-ի հետ, և բոլոր գործոնները, որոնք սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար, հուշում են, որ հարաբերությունները կշիռ ունեն: Մենք ունենք բավական ակտիվ բարեկամական քաղաքական երկխոսություն, նախագահ Տուսկի այցելությունը չափազանց կարևոր էր Հայաստանի համար, խոսքը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությանն է վերաբերում»,- այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նա նշել է, որ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ, իսկ Հայաստանը ներկայացրել է լուրջ ծրագիր:
«Այս տարի հուլիսին գործընկերության խորհուրդը հավաքվեց Բրյուսելում, հայկական կողմը ներկայացրեց ճանապարհային քարտեզ՝ հավակնոտ փաստաթուղթ: Քննարկում ենք, որ աջակցենք ճանապարհային քարտեզի իրականացմանը, ուրախ եմ, որ ԱԺ-ն ակտիվ դեր է ստանձնել»,- նշել է դեսպանը:
Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի հասարակությունն ուշի-ուշով կհետևի իրականացման ընթացքին: Ըստ նրա՝ մշակվում են կոնկրետ գործողություններ ճանապարհային քարտեզի իրականացման մասով: Ասել է, որ նշանակալիորեն ավելացրել են ֆինանսական աջակցության մակարդակը:
«Հայաստանը 25 մլն եվրո ստացել է հովանավոր հիմնադրամի շրջանակներում, հայեցողական հիմնադրամ է: Թե ինչպես է ծախսվում, որոշվում է ըստ կատարողականի, այս հիմնադրամի մակարդակն ավելի բարձր է ՀՀ-ում, քան Վրաստանում, սա հստակ ուղերձ է: Ես կարող եմ մաղթել Հայաստանին, որ հաջորդ տարի նույնչափ հաջողության հասնեք, կարողանաք ավելացնել միջոցները, հիմնադրամն ի վիճակի է ճանաչելու բարեփոխումները, որ իրականացրել եք»,- ասել է դիվանագիտական առաքելությունն ամփոփող դեսպանը:
13:30 26.06.2025
Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցելԱշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ […] ...
13:23 26.06.2025
Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն ենՊորտուգալացի հանրահայտ մասնագետներ Ժորժե Ժեզուշն ու Սերժիու Կոնսեյսաուն կարող են գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»։ Այս մասին հայտնում է A Bola-ն: Ժեզուշը Պրո Լիգայում աշխատելու փորձ ունի: Ժամանակին նա մարզել է «Ալ Հիլալը»: Ավելի վաղ «Ալ Նասրը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Իտալացին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը», որի հետ […] ...
13:16 26.06.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողելՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...
13:07 26.06.2025
Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններՀունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...
13:00 26.06.2025
«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...
12:52 26.06.2025
Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգըՄայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի […] ...