Շիրակի մարզի անտառներում ուժեղացված հսկողություն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

Շիրակի մարզի անտառներում ուժեղացված հսկողություն է

18:40 22.07.2019

Հանրապետությունում, օդի ջերմաստիճանի  բարձրացմամբ պայմանավորված, հայտարարված է հրդեհավտանգ իրավիճակ: Սա հատկապես վերաբերում է անտառածածկ տարածքներին: Շիրակի մարզի անտառներում, որոնք 2000 հեկտար են կազմում, հսկողությունը խստացվել է: Անտառների այն հատվածներում, որոնք մոտ են բնակավայրերին, հրդեհի վտանգն առավել մեծ է: Շոգ եղանակին գումարվում են հովեկների թողած խորովածի կրակի հետքերը: Նույն այս պատճառներով գրեթե ամեն տարի հրդեհվում է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող անտառատարածքը:

«Կրակ չվառել»… Այսպիսի գրությամբ պաստառներ փակցված են Շիրակի մարզի անտառային բոլոր տարածքների մուտքերի մոտ: Զգուշացումը բոլոր նրանց համար է, որոնք մտնում են անտառ՝ շոգից պաշտպանվելու: Հրդեհավտանգ իրավիճակ ամեն տարի համարվում է հուլիսի 20-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածը, երբ ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը: Անտառներում  բուսածածկույթը չորացել է ու փոքրիկ կայծն անգամ կարող է հրդեհի պատճառ դառնալ:

 

«Ծխախոտ են գցում, հովեկներն են հանգստանում: Նաև հրդեհը բնակավայրերից է անտառ հասնում: Հացահատիկի դաշտերը քաղելուց հետո այրում են, հրդեհը գալիս հասնում է անտառ: Այս տարի նախատեսել ենք հակահրդեհային շերտի հիմնում, բայց ֆինանսավորում պետք է լինի, որ կարողանանք սկսել: Հակահրդեհային շերտը՝ փոսեր են, որտեղ լցվում է այլ նյութ, առանց բուսածածկույթի: Որոշակի լայնություն ունեն, ինչը թույլ չի տալիս, որ կրակը մի տեղից մյուսն անցնի: Անտառների շուրջը ժամանակին եղել են նման շերտեր»,- SHANTNEWS-ին ասել է «Հայանտառ» ՊՈԱԿ Գյումրու անտառտնտեսության տնօրենի տեղակալ Մկրտիչ Ալեքսանյանը:

Հատուկ ակոսները պաշտպանել են, որ անտառներում հրդեհները չտարածվեն: 30 տարուց ավելի Շիրակի մարզի անտառներում նման շերտ ստեղծելու ցանկություն ունեն, բայց ֆինանսավորում դրա համար չի հատկացվում: Փոխարենը հիմա պահակային հսկողությունն են խստացրել: Անտառապահների հերթապահության ժամն է ավելացել ու, ըստ էության, անտառապահ են դարձել Գյումրու անտառտնտեսության բոլոր աշխատակիցները:

Իսկ ծառահատումներից Շիրակի մարզի անտառները գրեթե ապահովագրված են: Անտառտնտեսության աշխատակիցները կեսկատակ նշում են, թե իրենց բախտը բերել է՝ մեծ ու հաստաբուն ծառեր, հետևաբար և ծառահատողներ, Շիրակի անտառներում չկան: Սոճու ճյուղերի հատման վերջին դեպքը՝ գյուղապետարանի տոնածառը զարդարելու համար, 2 տարի առաջ է եղել: Ծառահատման դեմ պայքարը տարին 12 ամիս է, իսկ հրդեհների կանխարգելման համար զգոն լինել արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է մինչև հուլիսի վերջ, երբ կանխատեսվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Իսկ Գյումրու անտառատարածքում դեռ վերականգնվում են 2 տարի առաջ տեղի ունեցած հրդեհից տուժած  ծառերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել

13:30 26.06.2025

Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ […] ...

Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն են

13:23 26.06.2025

Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն են

Պորտուգալացի հանրահայտ մասնագետներ Ժորժե Ժեզուշն ու Սերժիու Կոնսեյսաուն կարող են գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»։ Այս մասին հայտնում է A Bola-ն: Ժեզուշը Պրո Լիգայում աշխատելու փորձ ունի: Ժամանակին նա մարզել է «Ալ Հիլալը»: Ավելի վաղ «Ալ Նասրը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Իտալացին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը», որի հետ […] ...

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

13:16 26.06.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

ՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

13:07 26.06.2025

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

Հունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

13:00 26.06.2025

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

12:52 26.06.2025

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի […] ...

BACK_TO_TOP