20:49 23.07.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, որին կհատկացվի ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի գլխավորությամբ գործող Նեյրոգիտության լաբորատորիայի հենքի վրա կստեղծվի գիտակրթական կենտրոն: Այն, ներառելով գիտությունը կրթության մեջ, կնպաստի համալսարանական կրթության մեջ գերիշխող ուսուցողական ուղղվածությունից դեպի հետազոտականի վերափոխման գործընթացին:
Գիտական թիմի ղեկավար, պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ժամանակակից և հզոր ենթակառուցվածքի ստեղծում, նեյրոգիտության նորարական հետազոտությունների զարգացում, ժամանակակից հետազոտական մեթոդների դասավանդման ուփոխանցման հմտությունների ձեռքբերում, վերապատրաստված ու բարձր որակավորմամբ մասնագետներով համալրում:
«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծմամբ ակնկալում ենք նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին՝ բարձրացնելով դրանց որակը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դրա արդյունքում հնարավոր կլինի մեծացնել հետազոտական ուղղվածություն ունեցող անձնակազմի տեսակարար կշիռը:
Գիտական թիմի ղեկավարը կարևորել է նաև ուսանողների ինտեգրումը գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև նրանց շրջանում հետազոտական մտածելակերպի զարգացումը:
«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի նյութատեխնիկական բազան հարթակ կծառայի ինչպես այլ բուհերի ուսանողների, այնպես էլ գիտահետազոտական կենտրոններիգիտնականների աշխատանքների համար»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այս տարի սա երկրորդ խոշոր հաղթանակն է «Հորիզոն 2020 Twinning» ծրագրից հետո:
Կոստանտին Ենկոյանի խոսքով՝ միջազգայնացման գործընթացում սա լուրջ մարտահրավեր է ԵՊԲՀ-ի համար: «Մեկ-երկու տարի հետո գիտության մեջ մենք կունենանք շոշափելի ձեռքբերումներ, որոնք կարող ենք ներկայացնել աշխարհին՝ դրան զուգահեռ շարունակելով գիտության մեջ մեր կողմից տարվող աշխատանքները՝ միջազգային քարտեզում տեղորոշելով Հայաստանի դերը՝ որպես բժշկագիտության ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունեցող երկիր»,-հավելել է պրոռեկտորը՝ շեշտելով, որ Բժշկական համալսարանը որդեգրել է քաղաքականություն. զարգացնել ուղեղի հիմնարար հետազոտությունները՝ արդյունքում ստեղծելով ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն:
Կոստանտին Ենկոյանը նշել է, որ նեյրոգիտության լաբորատորիայի ստեղծումը դարձել է զարգացման կորիզը՝ խթանելով երկու խոշոր դրամաշնորհային ծրագրերում ԵՊԲՀ-ի հաղթանակը: Առաջին դրամաշնորհային ծրագիրը՝ «Հորիզոն 2020 Twinning»-ը ինչպես կրթական, գիտական, այնպես էլ քաղաքական ձեռքբերում է Հայաստանի համար, որին լրացնելու է գալիս երկրորդ՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» ստեղծելու դրամաշնորհային ծրագիրը:
«Դրանց մեկտեղումից՝ առաջինի դեպքում կպատրաստենք ճիշտ մեթոդաբանությամբ աշխատող կադրեր, իսկ երկրորդի արդյունքում կհամալրենք նյութատեխնիկական բազան՝ ձեռք բերելով մեծ թվով սարքավորումներ: Սկզբնական փուլում կապահովենք սովորողների հոսքը՝ ստեղծելով ուսանողական տարածք, որից հետո նրանք կսովորեն իրականացնել տարբեր հետազոտություններ»,- ավելացրել է գիտական թիմի ղեկավարը:
Գիտությունն ու կրթությունը մեկտեղելով՝ ԵՊԲՀ-ն պատրաստվում է ստեղծել նաև հարթակ, որտեղ կիրականացվեն թիրախային սեմինարներ, քննարկումներ ու հանդիպումներ: Այս նախագծի շրջանակում կթողարկվի նաև հետազոտական հմտությունների զարգացմանն ուղղված մի շարք կրթականծրագրեր և վերապատրաստումներ: «Մենք շարունակելու ենք գիտության զարգացմանն ուղղվածմեր ծրագրերըբոլոր ուղղություններով ՝ ձեռքբերումներին ավելացնելով նորերը»,-եզրափակել է Ենկոյանը:
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...