Facebook ընկերությունը տուգանվել է 5 մլրդ դոլարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+11.09 oC

Facebook ընկերությունը տուգանվել է 5 մլրդ դոլարով

20:21 24.07.2019

Միացյալ Նահանգների Դաշնային առևտրային հանձնաժողովը 5 միլիարդ դոլարով տուգանել է Facebook ընկերությանը՝ սոցցանցի աշխատանքի ընթացքում օգտվողների անձնական տվյալների պաշտպանությունը պատշաճ չիրականացնելու համար։ Գործակալությունը նաև խստորեն հորդորել է կարգի բերել մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը։

Դա այս կառույցի կողմից տեխնոլոգիական ընկերությանը դեմ երբևէ սահմանված ամենախոշոր տուգանքն է։ Ավելին, այս տուգանքը 20 անգամ գերազանցում է աշխարհում նմանատիպ տուգանքների երբևէ եղած ռեկորդը։ Նման խիստ պատիժ նախաձեռնելու պատճառը սոցցանցի ու Cambridge Analytica ընկերության համագործակցության ժամանակ թույլ տրված խախտումներն են եղել, որոնց մասին հանրությունը, թերևս, արդեն մոռացել է, բայց ոչ իշխանությունները։

Այդ ժամանակ, հիշեցնենք, սոցցանցը մասնավոր ընկերությանը փաստացի հնարավորություն էր տվել օգտվել օգտվողների անձնական տվյալների իր բազայից։ Մասնավոր ընկերության համար բացվել էր 87 միլիոն մարդու անձնական տվյալ։ Դրանք, հավանաբար, եղել են չանձնավորված, սակայն դա ընկերություններին չի ազատել պատասխանատվությունից։ Կասկած կա, որ այդ բազայից մասնավոր ընկերության միջոցով օգտվել է նաև ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը, երբ քաղաքական գովազդի արշավներ է իրականացրել։

Ե՛վ սոցցանցի ղեկավարությունը, և՛ մասնավոր ընկերությունը հետագայում զղջացել են այդ բացթողման համար, սակայն չեն ազատվել պատասխանատվությունից։ Արդյունքում՝ Facebook-ի ղեկավարությունը որոշակի խստացումներ է մտցրել սոցցանցի աշխատանքում, և հիմա նույնիսկ անգիտակցական ցանկության դեպքում հասարակ օգտվողի համար երբեմն դժվար է նույնիսկ իր անձնական տվյալները սոցցանցի միջոցով տրամադրել այլ ընկերությունների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP