Հարուցվել են քրեական գործեր Լոռու մարզի երկու համայնքներում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+24.09 oC

Հարուցվել են քրեական գործեր Լոռու մարզի երկու համայնքներում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ

12:57 31.07.2019

Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել մարզի վարչական տարածքում գտնվող 2 համայնքներում հայտնաբերված՝ ՏԻՄ գործունեության տարբեր ոլորտներում առերևույթ չարաշահումների կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչների նյութական բարեկեցությանը նպաստելու խմբային շահերից ելնելով, կեղծելով համայնքի ավագանու որոշումները, կազմել է համայնքի բնակիչներին սոցօգնություններ տրամադրելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր: Ապա ավագանու նիստերի արձանագրությունների գրքում 2015-ից 2017 թվականին երեք տարբեր օրերի կազմել է բովանդակությամբ կեղծ արձանագրություններ և որոշումներ` կեղծելով նաև ավագանու անդամների ստորագրությունները: Վճարման համար դրանք ներկայացվել են գանձապետարան, որի արդյունքում համայնքի բյուջեից որպես սոցօգնության գումարներ ելքագրվել են գումարներ։

Բացի այդ, նույն ընթացքում համայնքի ղեկավարը, հողի հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշներ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի շուրջ 14 բնակիչների առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմում ներկայացնել և ստացվելիք գումարով կատարել հողի հարկի գծով կուտակված հարկային պարտավորությունները: Ապա նշված անձանց դիմումները ներկայացնելով ավագանու քննարկմանը և ստանալով համաձայնություն՝ նրանց անվամբ որպես սոցիալական օգնություն համայնքի բյուջեից դուրս գրված գումարներն ամբողջությամբ որպես հողի հարկի գծով կուտակված հարկային պարտավորությունների կատարում՝ մուտքագրել է համայնքի բյուջե:

Արդյունքում հողօգտագործողների կողմից համայնքի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները մարվել են հենց համայնքի միջոցներով՝ այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերը, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարը, սկսած 2014թ. ապրիլ-մայիս ամիսներից մինչև 2019թ. հունիս ամիսը, նույն համայնքի երկու տեխնիկական աշխատակիցներին թույլատրել է չհաճախել աշխատանքի և վերջիններիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում յուրաքանչյուր ամիս կազմել է նրանց աշխատանքի հաճախման վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի վճարման փաստաթղթեր: Դրանց հիման վրա համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակվել են այդ աշխատակիցների անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 7.5մլն դրամ աշխատավարձի գումարները: Պարզվել է նաև, որ համայնքի ավագանու 3 անդամների՝ ավագանու նիստերին չմասնակցելու պայմաններում համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել և վերջինիս միջոցով կեղծել է 2015-ից 2019թ. ավագանու նիստերի բազմաթիվ որոշումներում և կազմված արձանագրություններում հիշյալ անձանց ստորագրությունները, ինչի արդյունքում թվով 36 անձանց անվամբ որպես սոցիալական օգնություն համայնքի բյուջեից անհիմն դուրս է գրվել 1 մլն դրամ գումար:

Փաստական տվյալներ են ստացվել նաև համայնքի ղեկավարի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ շինությունն ու սպասարկման հողամասը նույն համայնքի մի բնակչի նվիրաբերելու հարցը ավագանու նիստերի քննարկմանը ներկայացնելու և արդյունքում վերջինիս հետ նվիրատվության պայմանագիր կնքելու դիմաց, 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերջինիցս որպես կաշառք 300.000 ՀՀ դրամ պահանջելու և ստանալու վերաբերյալ, ինչի արդյունքում գույքերը սեփականության իրավունքով վերջինիս անվամբ ստացել է պետական գրանցում: Նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: Գոգարան համայնքում արձանագրված չարաշահումների փաստերով քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով, իսկ Հարթագյուղի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 314-րդ հոդվածի 1-ին մասի 2 դրվագ, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությանը։ 2019թ. ընթացքում Լոռու մարզում տեղական ինքնակառավարման ոլորտում հայտնաբերված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ հարուցվել է թվով 8 քրեական գործ, որոնք վերաբերել են Վանաձոր, Ստեփանավան, Օձուն, Շամլուղ, Մեծ Այրում, Բովաձոր, Ուռուտ և Շնող համայնքներին։ Քրեական հետապնդման մարմինների վարույթում ՏԻՄ ոլորտում արձանագրված կոռուպցիոն բնույթի դեպքերով քննված ընդհանուր 13 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 4 անձ, այդ թվում՝ Մեծ Այրում, Շամլուղ, Լուսաղբյուր համայնքների ղեկավարները։

Իսկ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առկայության պայմաններում մարզի Լոռի Բերդ համայնքի Ուռուտ վարչական շրջանի, ինչպես նաև Բովաձոր համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող՝ համաներման մասին ՀՀ օրենքի կիրառման և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքերով: Սակայն կատարված նախաքննությամբ հաստատվել է ՏԻՄ նորմալ գործունեության դեմ հանցավոր ոտնձգություն կատարելու փաստը: Մարզի դատախազության անմիջական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ:

Այդ շրջանակում Ուռուտ գյուղի նախկին գյուղապետի աշխատանքներում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների և նպաստող հանգամանքների վերացմանն ուղղված միջնորդագիր է հասցեագրվել Լոռու մարզպետին և ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավարին: Վերոնշյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված համայնքներին կամ պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 57մլն ՀՀ դրամ, որից 2019թ ընթացքում արդեն իսկ վերականգնվել է 19մլն ՀՀ դրամը: Իսկ չվերականգնված գումարի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների ինչպես անշարժ, այնպես էլ՝ շարժական գույքի վրա։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է Պրոբացիայի ծառայություն

14:30 17.06.2025

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է Պրոբացիայի ծառայություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Արարատի մարզային վարչության ծառայողների հետ: Հունիսի 13-ին՝ ժամը 12:45-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց Արարատի մարզի Վարդաշեն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը: Անցած տարվա հոկտեմբերից Արտաշատի բաժնի կողմից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

14:22 17.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:06 17.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 21-22-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 […] ...

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին

13:55 17.06.2025

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին

Հունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։ ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի […] ...

Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ

13:46 17.06.2025

Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի […] ...

Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. Reuters

13:35 17.06.2025

Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ և կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփը հայտարարել է, որ այդքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Նա ասել է, […] ...

BACK_TO_TOP