09:30 01.08.2019
Միացյալ Նահանգներում բնակվող անկախ լրագրող Փիթեր Մուրսուլյանը երրորդ անգամ դարձել է Los Angeles Area Emmy Awards մրցանակի դափնեկիր:
Asbarez-ի հաղորդմամբ՝ մրցանակն ամերիկահայ լրագրողը ստացել է ամերիկյան PBS հեռուստաալիքով 2018-ի մայիսին ցուցադրվող Holocaust Soliloquy («Մենախոսություն Հոլոքոստի մասին») վավերագրական ֆիլմի համար։
«Պապս Հայոց ցեղասպանությունից փրկվածներից մեկն է եղել։ Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ողջ կյանքի ընթացքում պատմություններ ես լսում, թե ինչերի միջով է նա անցել: Այս մասին պատմելով՝ ցանկացա ներկայացնել այն ամենն, ինչի միջով անցել է նաև պապս և մյուսները, որոնք տեսել են Ցեղասպանությունը»,- ասել է Մուրսուլյանը մրցանակը ստանալիս:
Տարեսկզբին լրագրողը ևս արժանացել էր լոսանջելեսյան մամուլի ակումբի մրցանակին «Լավագույն տեսագրություն» անվանակարգում: Նոր մրցանակը երրորդ Emmy-ն է նրա համար: Մինչ այս Los Angeles Area Emmy Awards հեղինակավոր մրցանակին լրագրողն արժանացել էր 2012 և 2016 թվականներին, ևս 10 անգամ առաջադրվել է:
14:06 17.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:06 17.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 21-22-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 […] ...
13:55 17.06.2025
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցինՀունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։ ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի […] ...
13:46 17.06.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի […] ...
13:35 17.06.2025
Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ և կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփը հայտարարել է, որ այդքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Նա ասել է, […] ...
13:24 17.06.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին՝ ժամը 9:30-ին, մայրաքաղաքի Փիրումյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են բերել Բանավան թաղամասի բնակիչ 48-ամյա տղամարդու: Հունիսի 6-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով, խափանման միջոցը կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
13:16 17.06.2025
Հայաստանն աջակցել է Հնդկաստանին իր տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հարցումՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: ՀՀ կողմից ցուցաբերվել է համապատասխան […] ...