Լենինականի նախկին Տեքստիլի պատմությունը ներկայացվել է նոր մուլտիմեդիա հոդվածում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+33.09 oC

Լենինականի նախկին Տեքստիլի պատմությունը ներկայացվել է նոր մուլտիմեդիա հոդվածում

19:27 01.08.2019

Գեղարվեստական մոտեցում երկրաշարժի հետևանքներին…

Այսպես է իր աշխատանքը անվանում հրապարակախոս, լուսանկարիչ ու ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը: Նա Լենինականի տեքստիլ կոմբինատի պատմությունն է ներկայացրել այսպես կոչված՝ լոնգրիդի միջոցով, որը նշանակում է երկար կարդացվող պատմություն: Սա նոր մուլտիմեդիա հոդված է, որը պարունակում է տեսանյութեր, լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր: Հեղինակը ներկայացրել է տեքստիլ կոմբինատի ողջ պատմությունը՝ բացումից մինչև լուծարում:

«Կանգ առանք Տեքստիլի տարածքի վրա և Տեքստիլի հանրակացարանի վրա: Ինչու հանրակացարանի: Քանի որ տեքստիլ կոմբինատը հայտնի է եղել  իր հզորությամբ, մարդաշատությամբ, ներքին ենթակառուցվածքներով, ժամանակին եղել է Գյումրու սիրտը, պետք էր ցույց տալ, թե այդ սիրտն ինչ վիճակում է: Դա հնարավորություն կտա եզրակացություն անել ընդհանուր իրավիճակի մասին: Եզրակացություն կա, որ Տեքստիլն այլևս կառույց չէ, տարածք է, ամայություն, որտեղ քամու հետ խաղում է ժամանակը ու թողնում հետքեր երևի մարդու մասին»,- ասել է հրապարակախոս, ռեժիսոր և լուսանկարիչ Տիգրան Պասկևիչյանը:

Ինչ արդյունք էր կոմբինատը տալիս ամբողջ Սովետական միությունում, ինչու լուծարվեց, և ինչ է  այսօր մնացել երբեմնի արդյունաբերական հսկայից: Քննարկել են հոդվածի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը և նախկին տեքստիլ կոմբինատի աշխատակիցները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

17:05 10.07.2025

Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

Հուլիսի 8-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բացահայտ հափշտակել են 18-ամյա աղջկա կախազարդը։ Ահազանգով մեկնած համայնքային ոստիկաններին տուժողը հայտնել էր, որ Ջրառատ տանող ճանապարհին մի կին իր պարանոցից պոկել է վզնոցը և գետնին ընկած կախազարդը հափշտակելով՝ դիմել է փախուստի։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է Հրազդան […] ...

ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆ

16:55 10.07.2025

ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցում գրել է․ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ […] ...

«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

16:44 10.07.2025

«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներ պարզվել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել […] ...

Քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել տղամարդու ինքնությունը

16:33 10.07.2025

Քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել տղամարդու ինքնությունը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել լուսանկարում պատկերված տղամարդու ինքնությունը։ «Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, մոտենալ Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-հայտնում են ոստիկանությունից։։ ...

Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է

16:22 10.07.2025

Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է

Տավուշի մարզի Դովեղ գյուղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու, որն արդեն իսկ սկսել է շինարարությունը։ Նախատեսվում է առաջնահերթ իրականացնել հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվելու է դպրոցի շենքի ընդհատված շինարարությունը։ Վերականգնվելու է նաև վնասված ճանապարհը։ «Դպրոցի շինարարության վերսկսումը կարևոր […] ...

Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)

16:10 10.07.2025

Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)

ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...

BACK_TO_TOP