22:57 06.08.2019
Պետությունը դեռևս գտնվում է հետհեղափոխական վիճակում, երբ նոր կառավարությունը ժառանգություն է ստացել կաթվածահար պետություն, չգործող քաղաքական և պետական ադմինիստրատիվ համակարգ։ Այս կարծիքը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նրա խոսքերով՝ մասնավորապես հարկահավաքության ոլորտի տվյալները թույլ են տալիս կարծել, որ կաթվածահարությունը հաղթահարված է։ Ըստ Սինանյանի՝ այդպիսի այլ ոլորտներ նույնպես կան՝ շնորհիվ երիտասարդ ու պրոգրեսիվ նախարարների։
Հանձնակատարը պնդում է, որ նույնիսկ դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության փոփոխությունը լիարժեք չէ, քանի որ, ըստ նրա, դատական համակարգը շարունակում է գործել իներցիայով և դեռ հինն է։
Սինանյանը ասաց, որ «պետության կաթվածահարության» համատեքստում ինքը նույնպես առերեսվում է այն նույն խնդիրների հետ, որոնց հետ առնչվում են նաև մյուս նախարարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաները։ Սինանյանը թվարկեց այդ խնդիրները՝ պետական համակարգի անկատարություն, վատ կազմակերպվածություն և այլն։
Թե սփյուռքի հարցում ինչ գործողությունների է խանգարում այդպիսի պետական համակարգը, Սինանյանը չպատասխանեց՝ պնդելով, որ չի ուզում մանրամասնել։ Նրա խոսքերով՝ այդ խնդիրներին բախվում են այն ժամանակ, երբ ուզում են փոփոխություններ բերել, արագ աշխատել և այլն։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը՝ ստորև․
20:11 28.06.2025
Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներԻրանի իշխանությունները այլևս թույլ չեն տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին այցելել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ և այնտեղ տեսախցիկներ տեղադրել, քանի որ Թեհրանը այդ օբյեկտների մասին տեղեկատվություն է տեսել Իսրայելից ստացված փաստաթղթերում, հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի-Բաբային։ «Մենք այլևս Գրոսիին թույլտվություն չենք տա ներկա գտնվել միջուկային օբյեկտներում և […] ...
19:53 28.06.2025
Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...
19:45 28.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետԱյսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...
19:35 28.06.2025
Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվներըԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...
19:24 28.06.2025
Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել երկրորդ տեղը: 68 կգ քաշային կարգում Արամ Սարգսյանը եզրափակչում 9-0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դարձել չեմպիոն: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը և 62 կգ քաշային Պավել […] ...