Հետևանքներ ունեցե՞լ են օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունները ՀՀ-ի և Արցախի ներքին գործերին. Վանեցյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Հետևանքներ ունեցե՞լ են օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունները ՀՀ-ի և Արցախի ներքին գործերին. Վանեցյան

22:18 06.08.2019

«Առհասարակ, օտարերկրյա հատուկ ծառայություններն ու տարբեր ուժեր փորձում են միջամտել այս կամ այն երկրի ներքին հարցերի մեջ իրենց համար որևէ դրական արդյունք ստանալու ուղղությամբ, դա նոր բան չէ, բոլորիս հայտնի է, և դրան է կոչված երկրի Անվտանգության ծառայությունը, որպեսզի կարողանա հակազդել նման գործողությունների, այդ թվում՝ Արցախում»,-այսօր Արցախում այս մասին խոսել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով  SHANTNEWS.am-ի հարցին՝ ինչ օտարերկրյա ուժերի միջամտությունների մասին էր խոսում երեկ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վանեցյանը նաև նշել է.

«Եթե լինեին այդ միջամտությունների արդյունքում որևէ հետևանք, դրա մասին տեղյակ կլինեիք,և քանի դեռ տեղյակ չեք, մենք կարողացել ենք այնպես անել, որ ապահովենք ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը: Փորձերը մշտապես լինում են»:

Լրագրողները հետաքրքրվել են նաև Դավիթ Սանասարյանի գործով, հարցրել, թե արդյոք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, թե ԱԱԾ-ն փորձում է կոծկել այդ գործը, ասել է.

«Այդ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում, նախաքննություն իրականացվում է, հայտարարվել է գործի ավարտ և առաջիկայում կուղարկվի դատախազություն: Գործը կգնա հրապարակային փուլ, ամբողջի մասին կիմանաք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասին

20:20 28.06.2025

Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասին

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին, հաղորդում է «РИА Новости»-ն: «Ես դեռ «Կրասնոդարում» եմ։ Բոլորը գիտեն իմ՝ Եվրոպայում կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Տեսնենք, ինչ կստացվի։ Լիգաների առումով նախապատվություններ չկան»,- ասել է Սպերցյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրենթֆորդը», […] ...

Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներ

20:11 28.06.2025

Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներ

Իրանի իշխանությունները այլևս թույլ չեն տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին այցելել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ և այնտեղ տեսախցիկներ տեղադրել, քանի որ Թեհրանը այդ օբյեկտների մասին տեղեկատվություն է տեսել Իսրայելից ստացված փաստաթղթերում, հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի-Բաբային։ «Մենք այլևս Գրոսիին թույլտվություն չենք տա ներկա գտնվել միջուկային օբյեկտներում և […] ...

SHANTNEWS

20:00 28.06.2025

SHANTNEWS

Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան

19:53 28.06.2025

Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

19:45 28.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

Այսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

19:35 28.06.2025

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

ԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...

BACK_TO_TOP