14:09 07.08.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է թարմ մսի իրացման կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում:
Լոռու մարզի միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկման շրջանակներում՝ Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու ստուգայց են կատարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Վանաձորյան մսի տաղավարներում թեև արձանագրվել են որոշ խախտումներ, սակայն, ինչպես խոստովանել է ՍԱՏՄ ղեկավարը, ինքն ավելի վատ պատկեր էր սպասում: Բացի երկու-երեք իրացման կետերից, որոնք ուղղակի փակ են եղել (ամենայն հավանականությամբ՝ պաշտոնատար անձանց այցի մասին տեղեկացված լինելու պատճառով), մնացած բոլոր վաճառակետերն ունեցել են սառնարաններ, տաք և սառը հոսող ջուր, ուղեկցող համապատասխան փաստաթղթեր, սանիտարահիգիենիկ բարվոք պայմաններ: «Մեր աշխատանքում հաջողության հասնելու կարևորագույն պայման է հետևողականությունը:
Բոլոր փակ վաճառակետերը պետք է ստուգվեն և եթե չհամապատասխանեն սահմանված նորմերին, դրանց գործունեությունը պետք է կասեցվի»,- ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի ղեկավարին հանձնարարել է Գեորգի Ավետիսյանը:
Հայտնաբերված խախտումներից են եղել մսավաճառների սանիտարական անձնագրերի բացակայությունը, մսի մասնատման կոճղերի հիգիենիկ ոչ պատշաճ վիճակը, համապատասխան արտահագուստի բացակայությունը և այլն: Թերությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Շրջայցից հետո Լոռու մարզպետարանում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում խոսվել է նաև փողոցային առևտրի անթույլատրելիության մասին: «Այդ խնդիրը մեր անմիջական ուշադրության տիրույթում է, հետևողական աշխատանք է տարվում փողոցներում սննդամթերքի վաճառքն արգելելու և բնակչությանն ամենատարբեր հիվանդություններից ու վարակներից զերծ պահելու համար»,- վստահեցրել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Գեորգի Ավետիսյանը հնարավորություն է ունեցել նաև Լոռու մարզի համայնքների ղեկավարներին ներկայացնել թարմ մսի իրացմանը ներկայացվող պահանջները: Նա մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսել է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբյեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը:
Բանախոսը տեղեկացրել է, որ հանրապետությունում գործող սպանդանոցների քանակն այս պահին արդեն բավարար է պետպատվերի և հանրային սննդի օբյեկտների թարմ մսի պահանջարկը բավարարելու համար՝ ընդգծելով, որ 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:
«Վստահեցնում եմ՝ վերահսկողությունը լինելու է հետևողական, շրջայցերը՝ պարբերական, արվելու է ամեն ինչ թերությունների ու խախտումների բացահայտման և վերացման համար: Կգործեն նաև իրավական ակտերով սահմանված վարչական պատասխանատվության բոլոր միջոցները»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարը:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...