Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ սեռին արտոնություններ սահմանելու դրույթների. Գևորգ Դանիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ սեռին արտոնություններ սահմանելու դրույթների. Գևորգ Դանիելյան

16:52 07.08.2019

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Ստամբուլյան կոնվենցիայի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։

«Ստամբուլյան կոնվենցիայի մասին այնքան է խոսվել ու այնքան հանգամանալից մեկնաբանություններ են տրվել, որ այլևս նոր պարզաբանումներ պահանջելը հետապնդում է ակնհայտ արհեստական թեժ բանավեճի մթնոլորտ պահպանելու անթաքույց նկրտումներ՝ թե իբր դեռ վիճահարույց խնդիրներ կան, թե իբր դեռ այնքան էլ միանշանակ չէ և այլն:

Պարզից էլ պարզ է, որ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե համարժեք ընկալելու ունակության, այլ այդպիսի ունակություն դրսևորելու պատրաստակամության բացակայության մեջ է: Լավ, եթե հենց ԵՄ կառույցներն են տարակուսանքի մեջ ու հարկադրված դիմել են Արդարադատության դատարան, եթե ԵՄ անդամ պետությունների շուրջ 300 ՀԿ-ներ իրենց միանշանակ խիստ մտահոգությունն են հայտնել, առանձին եվրոպական երկրներ այդպես էլ չեն վավերացնում այդ կոնվենցիան և այլն, այդ ի՞նչ դրդապատճառներից ելնելով եք ստույգ որոշել, որ կոնվենցիան Հայաստանի համար խնդրահարույց չէ: Ճիշտ հակառակը՝ պատերազմի մեջ գտնվող և ժողովրդագրական խոցելի վիճակ ունեցող Հայաստանի համար այն առավել վտանգավոր է: Միջազգային հանրության հիշյալ հատվածին ևս խիստ մտահոգում է այն, որ երրորդ սեռի ներկայացուցիչներին անհիմն արտոնություններ վերապահելը խաթարում է խտրականության արգելքի սկզբունքը, թեպետ՝ նույն այդ կոնվենցիան իբր միտված է խտրականության կանխարգելմանը: Եվ բավ է պնդեք, թե կոնվենցիայում այդպես էլ չեք հանդիպել երրորդ սեռին արտոնություններ սահմանելու կամ այլ անընդունելի դրույթների. բազմիցս ենք ընդգծել, որ կոնվենցիան համարժեք ընկալելու համար հարկ է առնվազն ուսումնասիրել դրան կից մեկնաբանությունները, դրա դրույթների առնչությամբ միջազգային մարմինների պրակտիկան (Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր ենք հաշվի առնել) և, վերջապես, կիրառման միջազգային փորձը:

Իմ խորին համոզմամբ՝ հարկ է առողջ և խորքային կեցվածքով աջակցել իշխանություններին, որպեսզի կարողանան դիմակայել այս արհավիրքին, ոչ թե այնպիսի մթնոլորտ ստեղծենք, թե իբր հանրության ստվար հատվածն օր առաջ տենչում է այս կոնվենցիայի վավերացումը: Մյուս կողմից, հարկ է, որպեսզի քաղաքացիական հասարակության ինստիտուտները հետևողական լինեն ընտանիքում բռնության դեպքերին հավուր պատշաճի ընթացք տալու գործընթացի, ինչպես նաև այդ երևույթը կանխարգելելուն միտված սոցիալական քաղաքականության աշխուժացման հարցերում (առայժմ, թերևս, տեսանելի է միայն ոստիկանության հիրավի ծանր աշխատանքը), ոչ թե սին հույսեր կապեն միջազգային կասկածելի փաստաթղթերի վավերացման հետ:

Հ.Գ. Քաղաքականացված ու անձնական շահերն անցողիկ են, իսկ ազգային արժեքները՝ մնայուն…»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:00 28.06.2025

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...

BACK_TO_TOP