12:14 08.08.2019
Միջազգային փորձագիտական ընկերությունն ամփոփել է Ամուլսարի հետ կապված քրեական գործով ուսումնասիրությունները, տվել վերջնական եզրակացությունը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցով հետաքրքրվել է մինչ օրակարգին անցնելը:
«Ես կուզենայի, որ Քննչական կոմիտեի նախագահ Գրիգորյանը տեղեկություններ տար, թե ինչ ընթացքում է Ամուլսարի հետ կապված գործը, հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակցությունը, արդյո՞ք այն պատրաստ է, և կարո՞ղ է կառավարությունը դա ունենալ, որպեսզի քննարկենք և հիմնվելով այդ եզրակացության վրա՝ մեր անելիքները որոշենք»:
Գրիգորյանը տեղեկացրել է, որ արդեն իրենց ձեռքի տակ է ամբողջական եզրակացությունը և առնվազն 4 օրից կարող են ներկայացնել կառավարությանը: Նա կետ առ կետ ներկայացրել է կատարված աշխատանքները.
«Քննչական կոմիտեի ՀԿԳ կոմիտեի գլխավոր վարչությունում հարուցվել է քրգործ՝ շրջակա միջավայրի վրա «Լիդիան Արմենիա»-ի ազդեցության գնահատման նպատակով: Քննչական կոմիտեի կողմից նոյեմբերի 8-ին հայտարարվել է երկու փուլով միջազգային կազմակերպությունների կողմից նախաորակավորման հայեցակարգ, միջազգային մրցույթ անցկացնելու հրավերներ են ուղարկվել ոլորտի ընկերություններին: Նախապատվություն է տրվել «Էլ արտ» ընկերությանը: Մարտի 15-ին այն կնքվել է, մարտի 18-ին նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Իրականացվել է ջրային ռեսուրսների՝ Ջերմուկի աղբյուրների, ստորգետնյա ջրային ավազանների վրա ազդեցությունների գնահատում, 15 հարցերի օբյեկտիվ պարզաբանում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մայիսի 31-ին նախնական եզրակացությունը ստանալ: Հունիսի 25-ին սկայպ կոնֆերանս զանգ է տեղի ունեցել Քննչական կոմիտեի և ընկերության միջև, «Լիդիանը» ներկայացրել է պարզաբանումները: «Լիդիան Արմենիան» ընկերությունը վերջնական եզրակացությունը ներկայացվել է հուլիսի 22-ին՝ բաղկացած 188 թերթից, 237 թերթ հավելավածները ներառյալ, վերջնական եզրակացությունը օգոստոսի 6-ի դրությամբ ամբողջությամբ թարգմանված է հայերեն՝ 341 թերթ,վերջնական սրբագրված եզրակացությունը օգոստոսի 7-ին ուղարկվել է վարույթն իրականացվող մարմին»:
Փաշինյանը հետաքրքրվել է, թե ի վերջո կառավարությունը ե՞րբ կունենա ամբողջական տարբերակը, կհասցնի՞ ծանոթանալ:
Մյուս շաբաթ պետք է նախնական կողմնորոշում ունենանք, թե ինչ ենք ունենալու: Նախնական եզրակացությանը ծանոթ ենք եղել, նոր ինֆորմացիայի շուրջ կհասցնեն մինչև երեքշաբթի պատրաստվել,-ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...