16:20 08.08.2019
Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ և հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչ ցուցմունք են սովորաբար տալիս գրպանահատները, երբ հայտնվում են ոստիկանությունում:
«Գրպանահատության համար մեղադրվող անձինք իրենց ցուցմունքներում նշել են, որ նմանատիպ դեպքերը նրանք կատարել են ֆինանսական խնդիրները լուծելու համար, նաև փաստաբանական ծառայությունների դիմած վճարումների առումով»,- ասաց Պետրոսյանը:
Նա նշեց, որ իրավակարգավորումների մասով բացեր կան:
«Այսօրվա քրեադատավարական կարգավորումներով՝ գողության այս տեսակը դասվում է մասնավոր մեղադրանքի գործերի շարքին: Այսինքն՝ մենք գիտենք, որ ունենք մասնավոր ու հանրային մեղադրանքներ, ցավոք սրտի, գողության այս տեսակը դեռևս դասվում է մասնավոր մեղադրանքի գործերի շարքին, սա բարդացնում է ոստիկանության աշխատանքը: Մասնավոր գործերն այն գործերն են, որոնք սահմանված են Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով և հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա: Այսինքն՝ եթե չկա տուժողի բողոք, քրեական հետապնդում չի կարող իրականացվել»,- ասաց նա:
Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ գրպանահատների պատիժը չի կարող գերազանցել 2 տարվա ազատազրկումը:
«Այսպես ասած՝ մարդասիրական այս մոտեցումը նմանատիպ պատիժ սահմանելու առումով բացասական էֆեկտ է ունենում: Եթե անգամ մինչև 2 տարի դատապարտվում են, արագ հայտնվում են ազատության մեջ և որպես արհեստ կատարելով՝ նորից հնարավորություն է ստեղծվում այս գործունեությամբ զբաղվելու»,- հավելեց նա:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...