16:11 08.08.2019
Գործարարներ Մելիք և Ռոբերտ Մանուկյանների քույրը Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի և մյուս եղբորը կալանավորելու հետ կապված բաց նամակ է հրապարակել.
Մելիք Մանուկյանի հետ իր ամբողջ կյանքում եղել է, կա ու կլինի նրա մեծ ընտանիքը (գերդաստանը), որը ո՛չ վաճառվում է, ո՛չ գնվում է, ո՛չ դավաճանում։ Նրա կողքին են նրա ընկերները, որոնք օժտված են այս նույն կարևոր հատկանիշներով։ Նա ունի մեծագույն հարգանք ամբողջ Աբովյան քաղաքում և Հանրապետությունում (Շշի Մելո մականունը նրա արտադրած շշերի հետ է կապված, որից օգտվում եք նաև դուք և ձեր շրջապատի մարդիկ, որոշ անհասցե ծնվածներ), որը հասու չէ ձեր ուղեղներին, որովհետև ծանոթ չեք նրա մարդկային տեսակին։
Դուք մի պահ անգամ չփորձեցիք հասկանալ նրա փոքր եղբոր հոգեկան վիճակը, որի աչքի առաջ կանգնած էր մեքենան, որից կարող էր իր եղբայրն այլևս չիջնել: Բորենիների պես հարձակվեցիք մի մարդու վրա, որը պատրաստ էր իր եղբոր փոխարեն այդ պահին մեքենայի մեջ լիներ։
Չնայած այդ հասկանալու համար ընդամենը հարկավոր է մարդ լինել, որից դուք զրկվել եք ձեր կենդանական բնազդների պատճառով։ Սկսվեց մարդկանց վատաբանելու ձեր ֆեյսբուքյան արշավը, հրճվանքը, խրախճանքը ՝ փորձելով ձևավորել նրա հանցագործ կերպարը։
Ես ցավով եմ գրում սա, որովհետև չէի ուզի, որ իմ երկրում ձևավորվեր մի մարդկային տեսակ, որին խորթ է նույնիսկ ամենադժվար կացության մեջ մարդուն սատարելու կարողությունը։ Որն ընդունակ է մաղձ ու զրպարտանք թափել ցանկացած մարդու հասցեին։ Սա ձեզ ասում է Մելիք Մանուկյանի և Ռոբերտ Մանուկյանի քույրը, որը պատրաստ է լսելու ցանկացած կեղտոտ և ճղճիմ մտքեր, որովհետև ձեզ դրա համար վճարում են, և դուք մենակ դրան եք ընդունակ»:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...