23:04 08.08.2019
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել Գյումրիի Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում: Տեսուչները խախտումներ են արձանագրել լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում: Դրանք տեղակայվել են տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջների խախտումներով, բացակայում են հենասյուների հողանցումները: Նաև պարզվել է, որ էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց նախագծային փաստաթղթերի:
Գյումրիի պատմական միջուկում, գրեթե բոլոր փողոցներում շինարարությունն ավարտված է, ու ավարտից հետո միայն պարզ է դարձել, որ էլեկտրասյուները տեղադրվել են առանց հողանցման, էլեկտրամոնտաժման աշխատանքները կատարվել առանց նախագծային փաստաթղթերի: Ու սա, ըստ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ Ժորա Միքայելյանի՝ կատարվել է պատվիրատուի, նախագծողի, հեղինակային ու տեխնիկական վերահսկողների աչքի առաջ: Հիմա փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ է այդպես ստացվել:
Շինարարությունն իրականացրել է «Մերձմոսկովյան» ընկերությունը, որի ղեկավար Արամ Ադամյանը նշեց, թե հողանցման բացակայությունն իրենց խնդիրը չի եղել: Պարզվում է, որ դեռ 2 տարի առաջ՝ Ռուսթավելի փողոցի հիմնանորոգումից հետո, քաղաքի այդ հատվածներում որպես նվեր նոր մալուխագծեր էին տեղադրվել, որոնցում հողանցման հոսանքալարը բացակայում է: Փողոցաշինության ընթացքում էլ ոչ ոք այս հանգամանքին ուշադրություն չի դարձրել ու չի ստուգել, թե կա՞ արդյոք հողանցում: Միայն տեսչական ստուգումներն են ի հայտ բերել թերությունը: Տեսչական մարմնի մարզային պատասխանատուն հողանցման բացակայությունը լուրջ թերություն է համարում։ Դա, ըստ Ժորա Միքայելյանի, հոսանքահարման սպառնալիք է ներկայացնում անցորդների համար:
Թերությունը, ըստ նրա, պետք է շտկվի, որից հետո միայն փողոցները շահագործվեն, իսկ շինկազմակերպության ղեկավարը նշում է, թե դրանք Գյումրիում միակ հենասյուները չեն, որոնք հողանցում չունեն: Քաղաքում եղած հազարավոր հենասյուներից և ոչ մեկը, ըստ Արամ Ադամյանի, հողանցմամբ չի տեղադրվել, ու ի՞նչ տարբերություն դրանց ու այս 50-ի միջև, որոնց համար հողանցումը պարտադրում են:
Առանց նախագծի էլեկտրամոնտաժման աշխատանքներ կատարելու համար վերահսկողները նկատողություն են ստացել տեսչական մարմնից: Թե վիճակն ինչպես կշտկեն, առայժմ հայտնի չէ: Լուծման տարբերակներ դեռ մշակված չեն: Ստորգետնյա մալուխագծերի անցկացումն ավարտված է, մայթերը՝ բարեկարգված:
Ըստ շինկազմակերպության ղեկավարի՝ կա՛մ օդային ճանապարհով պետք է լարն անցկացվի, ինչը քաղաքի պատմական միջուկում բացառվում է, կա՛մ էլ արդեն բարեկարգված մայթերը պետք է քանդվեն: Ու հարց է առաջանում, թե ինչո՞ւ այս թերություններն ավելի շուտ չեն հայտնաբերվել: Ըստ Ժորա Միքայելյանի՝ փողոցաշինական աշխատանքների հիմնական փուլում իրենց տեսչական մարմինը լուծարվել էր: Հոսանքալարերը Կումայրի պատմական միջուկում անցած տարի են անցկացվել, իսկ տեսչական մարմնի տարածքային բաժիններն այս տարվա գարնանն են ձևավորվել: Ստուգումներ սկսել են բոլոր հիմնանորոգվող փողոցներում: Որակի խախտումներ են հայտնաբերել Գարեգին Նժդեհ փողոցի մայթերի ասֆալտապատման աշխատանքներում: Մայթերի ասֆալտը քանդել են, նորն արել:
Երևանյան խճուղում և Տիգրան Մեծ փողոցում էլ տեսչական մարմնի պատասխանատուն բարձրաձայնում է այլ խնդիրների մասին: Այս փողոցներում անձրևաջրերի հեռացման ցանցը փոխվել է մասնակի, ու սա այն դեպքում, երբ ներքին ցանցը տասնյակ տարիներ չի վերանորոգվել ու, ըստ պատասխանատուի, չգիտենք, թե ինչ կլինի դրանց վիճակը տարիներ հետո: Գարեգին Նժդեհ փողոցի 2 ստորգետնյա անցումներում էլ, ըստ Ժորա Միքայելյանի, լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա: Նախագծով դրանք ոչ թե ամրացվել են, այլ ընդամենը վերանորոգվել, ու սեյսմակայունությունը կասկածի տակ է:
Թերությունները վերացնելու համար տեսչական մարմինը սեղմ ժամկետներ է տվել պատվիրատուին ու շինկազմակերպությանը: Ընդհանուր առմամբ, Գյումրիի փողոցաշինական ծրագրի առաջին փուլի համար վերջնաժամկետներ չկան: Դրանք երկու անգամ երկարացվել են, նորը չի սահմանվել։
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...
23:17 31.07.2025
Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026թ. նստաշրջանի փոխնախագահՄիավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի նստաշրջանի փոխնախագահ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը: ՄԱԿ -ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թ նստաշրջանի փոխնախագահներ են ընտրվել Հայաստանից՝ Պարույր Հովհաննիսյանը (Արևելյան Եվրոպայի պետություններ, ) Ալժիրից՝ Ամար Բենջաման (Աֆրիկայի պետություններ), Դոմինիկյան Հանրապետությունից՝ Վելինգտոն Դարիո […] ...
23:08 31.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...