BBC-ի հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհեստական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն թիրախավորելով դատախազությանը․ Գոռ Աբրահամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

BBC-ի հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհեստական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն թիրախավորելով դատախազությանը․ Գոռ Աբրահամյան

21:18 08.08.2019

BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններին առնչվող հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհեստական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն և ուղղորդված կերպով թիրախավորելով նախաքննական մարմնին և դատախազությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․

«BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հրապարակման և հատկապես դրա վերաբերյալ արվող տարատեսակ մեկնաբանությունների, հայտարարությունների կապակցությամբ հարկ եմ համարում կարճ արձագանքել հետևյալը:

Հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհետական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն և ուղղորդված կերպով թիրախավորելով նախաքննական մարմնին և դատախազությանը:

Պետք է ակնհայտ լիներ, որ 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կոնկրետ հրապարակման մեջ նշվող հանգամանքների վերաբերյալ ապացույցների բավարար համակցություն ունենալու դեպքում կկայացվեին դրանից բխող համապատասխան դատավարական որոշումներ, կհարուցվեր քրեական հետապնդում, որոնց վերաբերյալ կապահովվեր պատշաճ իրազեկում:

Միաժամանակ հարկ է նշել, որ նախաքննության շրջանակներում ձեռնարկվել և ձեռնարկվում են բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողություններ ոչ միայն հրապարակման մեջ նշվող, այլ նաև մի շարք այլ հանգամանքների, վարկածների ստուգման նպատակով:
Նշված հանգամանքների ստուգման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ որոշակի տվյալներ առկա են նաև քրեական գործից անջատված և դատարան ուղարկված նյութերում: Իսկ նախաքննության ավարտից և գործը դատարան ուղարկվելուց հետո այդ նյութերը հրապարակային են, հասանելի բազմաթիվ այլ շրջանակների: Հետևաբար որքան էլ անընդունելի է, այնուհանդերձ, հնարավոր չէր բացառել տարատեսակ տեղեկատվական ռեսուրսներում, պաշտոնապես չճշտված լինելու պայմաններում, դրանք յուրովի մեկնաբանությունների արժանանալու հավանականությունը:

Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ քրեական գործի՝ բացառապես նախաքննության փուլում գտնվող նյութերն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության հրապարակելու ցանկացած փորձի մասին իրավապահ մարմիններին հասու դառնալու դեպքում անհապաղ միջոցներ կձեռնարկվեն դրանք քրեաիրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=416778645623652&id=100018745601811

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP