14:25 09.08.2019
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի օգոստոսի 1-ի թիվ 627 հրամանով, օգոստոսի 12-ից ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից «Արմենպրես»–ին տեղեկացրեցին, որ միաժամանակ գների բարձրացման հետևանքները մեղմելու համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ` մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների, կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մշակում է նաև այլ արտոնություններ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Օգոստոսի 12-ից սահմանված սակագները հետևյալն են՝
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 1500 ՀՀ դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1500 ՀՀ դրամ
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 250 ՀՀ դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 125 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով՝ 2000 ՀՀ դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով՝ 4000 ՀՀ դրամ
Արգելոց-թանգարանի մուտքն ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1300 ՀՀ դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1300 ՀՀ դրամ
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150 ՀՀ դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով՝ 2000 ՀՀ դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով՝ 4000 ՀՀ դրամ
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մուտքի տոմսի գներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1000 ՀՀ դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1000 ՀՀ դրամ
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125 ՀՀ դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Էքսկուրսիա հայերեն լեզվով՝ 1500 ՀՀ դրամ
Էքսկուրսիա օտար լեզվով՝ 2500 ՀՀ դրամ
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է.
ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...