19:13 09.08.2019
Ճանապարհաշինության ոլորտում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված հերթական լայնածավալ ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. մայիսի 30-ին ՀՀ տրանսպորտի նախարարության և կապալառու 2 առևտրային կազմակերպության կոնսորցիումի միջև կնքվել է Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգման վերաբերյալ պայմանագիր, որի գինը կազմում է 1 մլրդ 298մլն ՀՀ դրամ:
Նախարարության հետ կնքված այլ պայմանագրով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրել է մեկ այլ առևտրային կազմակերպություն:
2019թ. հուլիսի 3-ին Կապալառուի և Տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենի ու տեխնիկական հսկիչի կողմից հաստատվել է ճանապարհի առանձին հատվածում ճանապարհային պատվածքի՝ ընդհանուր 44479 քմ ծավալով հիմնանորոգման աշխատանքներից 110 710 600 ՀՀ դրամ արժեքով 30000 մ2 «Ա» տիպի հ=4 սմ տաք մանրահատիկ ասֆալտբետոնի տեղադրման աշխատանքների կատարման դիմաց վճարման իրավունք վերապահող կատարողական ակտ: Վերջինս կապալառուի կողմից ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ կատարված աշխատանքների ընդունման նպատակով:
Մինչդեռ դրանից առաջ իրականացվել են ճանապարհի նշված հատվածում կատարված ասֆալտբետոնե ծածկի վերին շերտից վերցված հանուկների համատեղ լաբորատոր փորձարկումներ, համաձայն որոնց արդյունքների՝ ասֆալտապատված ճանապարհահատվածի առանձին գոտիներում ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի խտացման գործակիցը կամ բարձրությունը չեն համապատասխանում ճանապարհաշինական գործող նորմերի պահանջներին, ինչի մասին, նախքան կատարողական ակտը աշխատանքների ընդունման նպատակով ներկայացվելը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գրությամբ տեղեկացվել է Կապալառուին: Բացի դրանից՝ նշված համատեղ փորձարկման արդյունքները հաստատվել են նաև հենց Կապալառուի պատվիրմամբ փորձաքննություն իրականացնող առևտրային կազմակերպության ներկայացուցիչների ստորագրություններով՝ առանց առարկության: Կատարողական ակտով ընդունման ներկայացված շինարարական նորմերին չհամապատասխանող ճանապարհային պատվածքի հիմնանորոգման աշխատանքները գումարային առումով կազմել են 33 210 000 ՀՀ դրամ:
Բացի դրանից՝ պարզվել է, որ աշխատանքների ընդունման համար կազմված միջանկյալ ակտերում ընդունման ներկայացված աշխատանքները բնութագրող տվյալները լրացվել են թերի, դրանցում նշված չեն ընդունված աշխատանքների տեղամասը, տեղադրված ասֆալտբետոնե շերտի հաստությունը, միջին լայնությունը, ասֆալտբետոնե խառնուրդի տեսակը:
Այսինքն՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ են օգտագործվել: Մասնավորապես, տեխնիկական հսկողությունն իրականացվել է պայմանագրային դրույթների խախտումներով, աշխատանքները չեն կատարվել անհրաժեշտ որակով ու ծավալով, սակայն հաստատվել է սահմանված չափանիշներին դրանց համապատասխանության վերաբերյալ բովանդակային առումով կեղծ կատարողական ակտ, որը ներկայացվել է վճարման: Պետության օրինական շահերին էական վնաս չի պատճառվել միայն այն պատճառով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատու ստորաբաժանման կողմից հիշյալ կատարողական ակտը ուսումնասիրվել է, ու դրանում առկա թերությունների հայտնաբերման պատճառով նշված աշխատանքները չեն ընդունվել:
Նկարագրված դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում օրեր առաջ նշված միջպետական նշանակության ավտոճանապարհի նույն հատվածների հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների պետական գնման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ ևս հարուցվել էր քրեական գործ:
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...
10:00 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...