Նախկին ընկերուհու ծնողներին ծեծել ու կողոպտել է. 4 անձի մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Նախկին ընկերուհու ծնողներին ծեծել ու կողոպտել է. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

20:30 09.08.2019

ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  չորս անձի մեղադրանք է առաջադրվել:

Մինչդատական վարույթում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են խմբի կողմից ինչպես միասին, այնպես էլ՝ առանձին կատարված  հանցագործության դրվագներ, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, տրվել քրեաիրավական գնահատական:

Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակիչն ավազակությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության է եկել իր ընկերների՝ Լոռու մարզի՝ թվով երեք բնակիչների հետ՝ ծնված 1984, 1989 և 1987թթ.:

Քննության տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վերջիններս, դիմակավորված, ալկոհոլ օգտագործած վիճակում, զինված գազային ատրճանակով, դանակով և սառը զենք չհանդիսացող ծալովի դանակով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ապօրինի մուտք են գործել նրանցից մեկի նախկին ընկերուհու ծնողների՝ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչների տուն, ծեծի են ենթարկել նրանց, և դանակի ու ատրճանակի գործադրմամբ վերջիններիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պահանջել գումար և ոսկյա իրեր, որից հետո կպչուն ժապավենով նրանց կապկպելով ննջասենյակում՝ առանձնատնից հափշտակել են կանխիկ գումար և այլ իրեր ու դիմել փախուստի:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Վանաձոր քաղաքի՝ 35-ամյա բնակիչը, 2018թ. դեկտեմբերի 12-ին, ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Վանաձոր քաղաքում բնակվող նույն ընկերներից երկուսի հետ՝  ծնված 1984 և 1989թթ., 2018թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, դիմակավորված, ձեռքներին՝ բժշկական ձեռնոցներ, որպես զենք օգտագործվող առարկայի` դանակի գործադրմամբ  հարձակվել են Սպիտակ-Երևան ավտոճանապարհին գործող բենզալցակայանի աշխատակցի վրա, դանակը մոտեցնելով նրա պարանոցին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել իրենց տալ բենզալցակայանում վառելիքի վաճառքից գոյացած ողջ գումարը: Ստանալով բացասական պատասխան` երեքով աշխատակցի հագուստների գրպանները ստուգել, հայտնաբերել և հափշտակել են նրա մոտ առկա կանխիկ գումարը և դիմել փախուստի:

Բացի այդ, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակչի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ: Այսպես՝ տղամարդը կնոջը տեսակցելու նպատակով 2018թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է Վանաձոր քաղաքում գտնվող վերջինիս բնակարան, սակայն կինը դուռը չի բացել և պահանջել է հեռանալ: Տեսնելով, որ կինը դուռը չի բացում՝ տղամարդը զայրացել և հարվածել է բնակարանի դռանը, այրել է դռան շեմը՝ կնոջը պատճառելով գույքային վնաս, շենքի շքամուտքում գոռգոռացել և սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ինչպես կնոջը, այնպես էլ՝ աղմուկի ձայների վրա իրենց բնակարաններից դուրս եկած բնակիչներին, ինչպես նաև  գլխով հարվածել է նրանցից մեկի դեմքին, այնուհետև հրելով գլորել է աստիճաններով:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով,
1984 և 1989թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով,
1987թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

10:40 29.06.2025

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

Բելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

10:20 29.06.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

Հունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

10:08 29.06.2025

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

10:00 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

BACK_TO_TOP