Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

21:00 09.08.2019

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն օգոստոսի 9-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության գործառույթների համակարգող Յնսկե Վանդորմաելին և ազատազրկման վայրերի պատվիրակ Նատալյա Կարմովային:  Ներկա էին նաև ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը և շտաբի պետ, արդարադատության կապիտան Ռուբեն Դարբինյանը:

Ինչպես տեղեկացրին  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում, որը կրում էր ճանաչողական բնույթ, քննարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում նախկինում իրականացված ծրագրերի արդյունքները, հետագա համագործակցության ուղիներն ու նախատեսվող հեռանկարային ծրագրերը:

Մասնավորապես, երկու կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել քրեակատարողական հիմնարկներում 2018 թվականի նոյեմբերի 1-ից գործարկված տեսազանգի համակարգի արդյունավետության կապակցությամբ, որն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:

«Միջազգային պատվիրակության կողմից առաջարկ եղավ նաև կազմակերպել օտար լեզուների դասընթացներ քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև որոշ դատապարտյալների վերապատրաստել որպես մարզիչներ՝ հիմնարկների մարզադահլիճներում ազատազրկված անձանց մարզումներն առավել արդյունավետ և պրոֆեսիոնալ դարձնելու համար:

Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը կարևորեց հատկապես վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի ներդրումը, որպեսզի դատապարտյալները պատիժը կրելուց հետո առավել հեշտ ինտեգրվեն հասարակությանը:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում հանդիպում իրականացնել փորձագետների թիմի հետ համագործակցության ուղիները հստակեցնելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

10:20 29.06.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

Հունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

10:08 29.06.2025

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

10:00 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

BACK_TO_TOP