19:50 10.08.2019
SHAMSHYAN-ի տեղեկություններով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օրեր առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Վլադիսլավ Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզման մեջ է եղել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 229.2 հոդվածի 3-րդ մասի և 228 հոդվածի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Վլադիսլավ Մ.-ն թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով Ռուսաստանի Դաշնության Նախոդկա քաղաքում գտնվելով դատական գործընթացում, 2014-ին այցելել է Հայաստան, որտեղ իր հոր՝ Էդուարդ Մ.-ի ծանոթ Մանուկ Մուրադյանի հետ հանդիպել է, որի ժամանակ Մ. Մուրադյանը իր հետախուզման և Հայաստանի քաղաքացիության հարցերը լուծելու, ինչպես նաև հետագայում զինվորական գրքույկ տրամադրելու համար առաջարկել և իրենից որպես կաշառք 2014-2015 թվականների ընթացքում պարբերաբար կանխիկ ու բանկային փոխանցումների միջոցով Մ. Մանուկյանին են փոխանցել ընդհանուր 6 մլն ՌԴ ռուբլի:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Մ. Մուրադյանը ներկայումս աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետ, կոչումով գնդապետ է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:35 15.06.2025
Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակըԹուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...
18:22 15.06.2025
Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերինՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...
18:15 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...
17:43 15.06.2025
Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքումՇարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...