Boeing-ի պայթած շարժիչի բեկորները վնասել են Հռոմի հարակից քաղաքներից մեկի տները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.76
  • RUBLE
    4.23
  • 421.76
WEATHER
+21.09 oC

Boeing-ի պայթած շարժիչի բեկորները վնասել են Հռոմի հարակից քաղաքներից մեկի տները

18:00 11.08.2019

Իտալիայում Norwegian Air ավիաընկերության   Boeing 787-ինքնաթիռի շարժիչը պայթել է օդում, ինչից հետո դրա բեկորները ընկել են Հռոմի մերձակա քաղաքներից մեկի թաղամասերի վրա, գրում է Corriere Della Sera-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը DY7115 չվերթով Հռոմից ուղևորվում էր Լոս Անջելես:

Թռիչքից հետո օդանավի շարժիչներից մեկը խափանվել է, և ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով ինքնաթիռի շարժիչի փոքրիկ մասնիկները ընկել են ճանապարհների և լողափերի վրա:

Դեպքի հետևանքով վնասվել են ավտոմեքենաների վերևի հատվածները և Իզոլա Սակրա շրջանի տները: Ինքնաթիռում գտնվել է 298 մարդ:

https://twitter.com/Airportcafe101/status/1160436699505123329

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում զոհերի թիվն ավելացել է

14:59 16.04.2024

Գազայում զոհերի թիվն ավելացել է

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը հասել է 33 843-ի, վիրավորվել է 76575 մարդ։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Գազայում Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 33 843-ի, տուժել է 76575 մարդ»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության նախարարությունը […] ...

Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնը տեղաշարժվում է Իրանի հարավ, իսկ այնուհետև՝ Պակիստան

14:50 16.04.2024

Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնը տեղաշարժվում է Իրանի հարավ, իսկ այնուհետև՝ Պակիստան

Արաբական թերակղզու հարավ-արևելյան հատվածի մի շարք երկրներ վերջին 2 օրերին գտնվում են Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի գործունեությունն ուղեկցվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներով։ Օմանի, Միացյալ Արաբական Էմիրությունների առանձին հատվածներում 24 ժամում թափվել է 100-200մմ տեղում՝ առաջացնելով ջրհեղեղներ և մեծ ավերածություններ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ներկա պահին […] ...

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ վերսկսվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ ցույցը

13:52 16.04.2024

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ վերսկսվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ ցույցը

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին բողոքի ակցիա է տեղի ունենում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքի մի քանի հարյուր մասնակիցներ հավաքվել են խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ։ Նրանք հայտարարում են, որ նախաձեռնությունը չպետք է պաշտպանվի այսօր լիագումար նիստում։ Բողոքի ակցիայի մասնակիցները սուլում են և օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ պաստառներ […] ...

Եգիպտոսի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն Գազայի հակամարտության կարգավորման հարցը

13:31 16.04.2024

Եգիպտոսի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն Գազայի հակամարտության կարգավորման հարցը

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին այս շաբաթվա վերջ կայցելի Թուրքիա՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հեռանկարները և երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ դիվանագիտական ​​աղբյուրներին հղումով։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Շուքրիի հանդիպմանը նախատեսվում է քննարկել նաեւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի՝ Անկարա այցի նախապատրաստական ​​աշխատանքները։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ դա սպասվում է ապրիլի […] ...

Բորելը կարծում է, որ Իրանը տարածաշրջանային պատերազմի չի ձգտում

12:28 16.04.2024

Բորելը կարծում է, որ Իրանը տարածաշրջանային պատերազմի չի ձգտում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Իրանը չի ցանկանում տարածաշրջանում իրավիճակի սրում կամ պատերազմ։ Իսպանական Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում դիվանագետը նշել է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում այժմ «անդունդի եզրին է»։ «Մենք բռնկման և մի որոշման շեմին ենք, որը սարսափելի հետևանքներ կունենա գոտու և ամբողջ ժողովրդի համար։ Ես […] ...

Առեղծվածային հանգամանքներում անհետացել է «Միսիս Բուրյաթիա 2024» մրցույթի մասնակիցը

11:52 16.04.2024

Առեղծվածային հանգամանքներում անհետացել է «Միսիս Բուրյաթիա 2024» մրցույթի մասնակիցը

Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան-Ուդե քաղաքում իրավապահներն ու կամավորները փնտրում են տեղի 30-ամյա բնակիչ Սեսեգ Բուինովային։ Նա անհետացել է առեղծվածային հանգամանքներում ապրիլի 11-ին, հայտնում է ՌԴ Բուրյաթիայի քննչական վարչությունը։ Ըստ քննիչների՝ կինը տնից դուրս է եկել Mitsubishi Outlander-ով։ Բաբուշկինա փողոցում գտնվող խանութի դիմաց նա հանդիպել է իր ընկերոջը՝ 26-ամյա Ստանիսլավ Նորբոևին։ Նստել է նրա մեքենան, և նրանք […] ...

BACK_TO_TOP