Ամուլսարի հանքի շահագործման համալիր փորձաքննության եզրակացությունը կառավարությունը դեռ չի ստացել. այն սղագրման փուլում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ամուլսարի հանքի շահագործման համալիր փորձաքննության եզրակացությունը կառավարությունը դեռ չի ստացել. այն սղագրման փուլում է

15:00 13.08.2019

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը ստացվել է. այս մասին օգոստոսի 8-ին կառավարության նիստում հայտարարեց Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրման՝ նա ներկայացրեց ամբողջ գործընթացը, ասաց, որ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությունը ստացել է փորձաքննության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Իսկ վերջում խոստացավ, որ առնվազն 4 օրվա ընթացքում կառավարությունը կստանա այն: Բացատրեց նրանով, որ եզրակացությունը ծավալուն է, կատարվել է թարգմանություն, սակայն սղագրման անհրաժեշտություն կա:

SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվեց, թե արդյո՞ք Քննչական կոմիտեն եզրակացությունը հանձնել է կառավարությանը: Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ եզրակացությունը դեռ սրբագրման փուլում է, բացի դրանից, պետք է քննարկեն քննչական խմբի հետ, թե ինչն է ենթակա հրապարակման, որպեսզի չվնասեն նախաքննությանը:

Նշեցին նաև, որ եզրակացությունը կհրապարակեն երկու օրից, իսկ մինչ այդ որևէ տեղեկատվություն տալ չեն կարող:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ չի շտապում տեղեկություն տրամադրել. հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն նշեց, որ իրենք բոլորին հորդորում են սպասել պաշտոնական հաղորդագրության:

«Մենք որևէ ինֆորմացիա չենք տալու, բոլոր լրատվամիջոցներին հորդորում ենք սպասել պաշտոնական հաղորդագրության»,- ասաց բաժնի պետը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանն էլ հայտնեց հետևյալը.

«Այս պահի դրությամբ դեռևս չենք ստացել, ակնկալում ենք այսօրվա ընթացքում ստանալ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP