Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում

11:28 14.08.2019

Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայությունը՝ Eurostat-ը, հրապարակել է «Կայուն քաղաքներ ու հասարակություններ» զեկույցը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Զեկույցից պարզ է դարձել, որ կյանքի որակի մի շարք ցուցանիշներով Թուրքիան վերջին տեղում է Եվրոպայում:

Թուրքիայում 18-34 տարիքային խմբի բնակչության 31 տոկոսը կիսատ է թողնում ուսումը: Այս ցուցանիշը Եվրոպայում վատագույնն է: Եվրամիության երկրների միջինացված ցուցանիշն այս ոլորտում 10.6 տոկոս է:

Թուրքիայի բնակչության 36.6 տոկոսն անապահովության պատճառով բնակվում է կտուրը կաթացող, պատերը, հատակը կամ հիմքը խոնավացող տներում: Եմ-ում այս ցուցանիշը 13.3 տոկոս է:

Թուրքիայի բնակչության 41.3 տոկոսը չքավորության կամ անապահովության ռիսկային գոտում է: Կրկին ԵՄ երկրների շարքում Թուրքիայի նշյալ ցուցանիշը վատագույնն է: Եմ-ի միջինացված ցուցանիշը 22.4 տոկոս է:

Թուրքիայում գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների համար պետության կողմից հատկացվող գումարը մեկ շնչի հաշվով կազմում է 0.8 եվրո: ԵՄ-ի երկրներում այս ցուցանիշը 6.3 եվրո է:

Թուրքիայում նախակրթարաններ է հաճախում համապատասխան տարիքի բնակչության 54.7 տոկոսը: Այս ցուցանիշով երկիրը Եվրոպայում 2-րդն է Հյուսիսային Մակեդոնիայից (39.5) հետո: ԵՄ երկրների միջինացված ցուցանիշը 95.4 տոկոս է:

Երկրի բնակչության 15-29 տարիքային խմբում ո՛չ աշխատող, ո՛չ էլ որևէ ուսումնական հաստատությունում սովորողների թիվը կազմում է 27.6 տոկոսը: ԵՄ-ի միջինացված ցուցանիշը 12.9 տոկոս է: Այս ցուցանիշով Թուրքիան 2-րդն է եվրոպական երկրների շարքում:

Թուրքիայում աշխատում է 20-64 տարիքային խմբի կին բնակչության 35.2 տոկոսը, ինչը նույնպես վատագույն ցուցանիշն է, քանի որ ԵՄ երկրների միջինացված ցուցանիշը 67.4 տոկոս է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP