19:20 14.08.2019
Շիրակի մարզն այս ուսումնական տարվանից կանցնի համընդհանուր ներառական կրթության, և առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող բոլոր երեխաներն իրենց կրթությունը կշարունակեն ոչ թե հատուկ, այլ հանրակրթական դպրոցներում: Սեպտեմբերի մեկից ներառական ծրագիրը կտարածվի մարզի բոլոր 169 դպրոցներում:
Մինչ այս ներառական կրթություն իրականացնելու իրավունք ունեին քաղաքային ու գյուղական 29 դպրոցներ: Համընդհանուր ներառականությանն անցնելու համար որոշ դպրոցներում շենքային ու գույքային հնարավորություններն են ուսումնասիրվել, այժմ էլ ուսուցիչներն ու տնօրենները վերապատրաստումների են մասնակցում:
«Որոշվում է երեխայի ունեցած սահմանափակման աստիճանը` թեթև, միջին ծանրության, խորը։ Դիտարկումներ են իրականացնում, մշակում են երեխաների ունեցած կրթության առանձնահատուկ կարիքների ձևերը, ինչպես նաև մեթոդները և առաջարկում են նաև միջամտությունների պլան»,- պարզաբանում է «Հույսի կամուրջ» ՀԿ ծրագրերի համակարգող Հռիփսիմե Նազարեթյանը:
Դպրոցներում շենքային պայմանների և գույքային հագեցվածության փոփոխություններ նախապես չեն կատարվելու, դրանք կլինեն ուսման գործընթացին զուգահեռ ու դպրոց հաճախող հատուկ խնամքի կարիք ունեցող երեխայի պահանջներին համապատասխան: Գյուղական, թե քաղաքային, տարբերություն չկա` դպրոցներում շենքային ու գույքային խնդիրները գրեթե նույնն են:
«Դպրոցները չունեն այն բոլոր հնարավորությունները, որով սեպտեմբերի 1-ից պետք է մենք ընդունենք ներառական կրթության պահանջ ունեցող երեխաների, օրինակ` եթե իմ ուսուցումը ես կազմակերպում եմ մասնաշենքի երրորդ հարկում, ես վերելակ չունեմ, բնականաբար հենաշարժողական խնդիրներ ունեցող աշակերտներին ես վերև բարձրացնել չեմ կարող»,- խնդիրների մասին է խոսել ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղի ավագ դպրոցի ուսուցչուհի Շուշան Վարդանյանը:
«Ուսուցչի օգնական կարող է դառնալ այն անձը, որն ունի մանկավարժի որակավորում, իսկ եթե համալսարանում է սովորել, ապա երեք տարվա մանկավարժական փորձ։ Նախատեսվում է յուրաքանչյուր 150 աշակերտի համար դպրոցներում ունենալ մեկ ուսուցչի օգնական»,- ասել է դասընթացավար Արեգա Օհանյանը։
«Գնահատման համակարգը փոխվել է, գնահատման արդյունքում որոշվում է սահմանափակման խորությունը ՝ թեթև, միջին, ծանր և խորը աստիճաններ։ Թեթև խնդիրներ ունեցող երեխաների դեպքում երեխան բարձրացված ֆինանսավորման չափաքանակ դպրոցին չի բերում, սակայն օգտվում է այն բոլոր ծառայություններից, որոնց կարիքը ունի։ Միջին, ծանր, խորը աստիճանների խնդիր ունեցող երեխաները բերում են լրացուցիչ ֆինանսավորում, բայց բերված գումարը տարբերակված է և որոշակի գործակցով է հաշվարկը կատարվում»,- ֆինանսավորման նոր կարգը այսպես է ներկայացրել Հռիփսիմե Նազարեթյանը։
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...