Ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղից հետո ՈւԵՖԱ-ն տուգանել է վրացական «Դինամոյին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղից հետո ՈւԵՖԱ-ն տուգանել է վրացական «Դինամոյին»

17:30 14.08.2019

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն չի բավարարել Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբի բողոքարկումը: Արդյունքում ՝ օգոստոսի 15-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում վրացական ակումբն առանց հանդիսականի կանցկացնի հանդիպումը հոլանդական «Ֆեյենորդի» հետ: ՈւԵՖԱ-ի կայացրած որոշման մասին այսօր հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը:

Բացի դրանից, որպես ֆինանսական պատիժ, «Դինամոն» ստիպված կլինի վճարել 50 հազար եվրո:

Վրացական «Դինամո» ակումբի նկատմամբ ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում վրացական ակումբի և ադրբեջանական «Գաբալա» ակումբի՝ օգոստոսի 1-ին կայացած  խաղից հետո: Խաղի ժամանակ վրացի ֆուտբոլասերները տրիբունաներում «88» գրությամբ պաստառ էին փակցրել:

ՈւԵՖԱ-ն պնդում է, որ դա նեոնացիստական ​​նշան է, որի օգտագործումը խաղի ժամանակ անընդունելի է: Մինչդեռ Թբիլիսիի «Դինամոն» հավաստիացնում է, որ 1988 թվականը երկրպագուների ֆան ակումբի ստեղծման ամսաթիվն է,  ինչը կապ չունի քաղաքականության հետ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

17:43 15.06.2025

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

Շարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

17:20 15.06.2025

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

Հունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

16:56 15.06.2025

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

16:35 15.06.2025

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

Թեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմին

16:16 15.06.2025

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմին

Կիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

15:56 15.06.2025

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

Հունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...

BACK_TO_TOP