20:50 14.08.2019
ԱԺ խոսնակ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր մասնակցել է մարդու իրավունքների մասին քննարկման:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև:
«Այսօր Հոդված 3֊ում քննարկում եղավ մարդու իրավունքների մասին։ Սա առիթ եղավ, որ վերընթերցեմ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Իմ պատկերացմամբ 70 տարի առաջ ստեղծված այս փաստաթուղթը ուղղակի հանճարեղ մտքի, շատ զգայական ու մարդկային խորը ապրումների արգասիք է։ Եվ այդպես էլ գրված է նախաբանում․ հռչակագիրը նախագծվեց որպես անմիջական արձագանք այն աղետների և բարբարոսությունների, որոնց զոհ էին դարձել աշխարհի ժողովուրդները։
Այդ ժողովուրդներից ենք նաև մենք, որ ենթարկվել ենք մարդկային խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների 1915 թվականին Արևմտյան Հայաստանում, 1990 թվականին Բաքվում, 1988 թվականին Սումգայիթում։ Հետևաբար մարդու իրավունքնրի հռչակագիրը ստեղծված է մեր և մեր պես ժողովուրդների փորձից, մեզ հետ պատահածից։ Ուրեմն մարդու իրավունքներն առաջնահերթորեն ու անմիջական կապ ունեն մեր հետ, մեր պատմական փորձի հետ։ Այն ոչ թե ՄԱԿ-ի կողմից գրված և մեզանից ու մեր կյանքից կտրված փաստաթուղթ է, այլ հենց մեր փորձն ու պատմությունն է հիմք եղել, որ այդ փաստաթուղթը ստեղծվի և տարածվի աշխարհում որպես մարդու արժանապատվության, ազատության և հավասարության երաշխիք։ Ուրեմն մենք, որպես ցեղասպանությունը վերապարած ժողովուրդ, այս հռչակագրի, մարդու իրավունքների դրոշակակիրն ենք ու նաև պետք է լինենք և կանք երաշխավորը։
Ավելին՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը ոչ միայն մեր փորձի հիման վրա է ստեղծվել, այլ նաև ինքնին մեր խնդիրների լուծումն է․ եթե մեր բոլոր քաղաքականությունների ու քննարկումների հիմքում դրված լինի մարդու իրավունքը՝ կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության, արդյունավետ արդարադատության և պաշտպանության, սեփականության, մտքի, խղճի, կրոնի ազատության, կրթության և այլ իրավունքներ, ապա մենք կունենաք իսկապես իրավական, իսկապես օրինակելի, իսկապես ուժեղ պետություն»,- գրել է Նազարյանը։
https://www.facebook.com/lenazarian/photos/a.341989153016977/460169684532256/?type=3&theater
10:40 12.07.2025
ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվը10:22 12.07.2025
Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Կիևին հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթ տրամադրելու հարցը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Գումարը կտրամադրվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի օրոք հաստատված հիմնադրամից, որը «թույլ է տալիս Պենտագոնին դուրս բերել զենքը ԱՄՆ ռազմական պաշարներից Ուկրաինայի համար», – ասվում է հաղորդագրության մեջ: […] ...
10:03 12.07.2025
Ընդհանրապես չեմ կիսում Յուրգեն Կլոպի տեսակետը․ Արսեն ՎենգերԱրսեն Վենգերը պատասխանել է Յուրգեն Կլոպի այն պնդումներին, թե աշխարհի ակումբային առաջնությունը «երբևէ հորինված ամենավատ գաղափարն է»: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Վենգերը, ով այժմ ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման ղեկավարն է, ասել է, որ աշխարհի ակումբային առաջնությունն ունի ներգրավված թիմերի, խաղացողների և մարզիչների լիակատար աջակցությունը։ «Ես շատ ձանձրալի պատասխան եմ տալու շատ հետաքրքիր հարցի։ Բոլորը կարծիք […] ...
09:40 12.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինըՀուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 հասցեի սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով մահացել է […] ...
09:17 12.07.2025
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների […] ...
09:10 12.07.2025
ՃՏՊ Նուբարաշենի փողոցում․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 00:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է, կա երկու տուժած: Տուժածներին […] ...
08:30 12.07.2025
Ո՞րն է Դանա Ուայթի երազանքի մենամարտըUFC-ի նախագահ Դանա Ուայթը FULL SEND PODCAST յութուբյան ալիքի եթերում մեկնաբանել է Սպիտակ տանը հնարավոր մենամարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ «Անհավանական երեկո է լինելու։ Երազանքս կկատարվի, եթե գլխավոր մենամարտում մրցեն Թոմ Ասպինալն ու Ջոն Ջոնսը։ Չեմ բացառում, որ օկտագոն վերադառնա նաև Քոնոր Մաքգրեգորը», – ասել է Ուայթը։ Նշենք, որ Սպիտակ տանը UFC-ի մրցաշար […] ...