23:59 17.08.2019
Արդեն երրորդ տարին է` Աշոցքի և Ամասիայի լեռնային ու դժվարանցանելի տեղանքներում անցկացվում է ավտոարշավ, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է։
«Ավտոարշավները դարձել են սիրված զբաղմունք երիտասարդների համար, գալիս ենք, որ մեր հանգստությունը վայելենք, տեսնենք ու կարոտներս առնենք ինչ-որ առումով մեր հայրենի եզերքից, մեր տարածաշրջանից, որն իր ուրույն ու բացառիկ գեղեցկությունն ունի և ուզում ենք, որ բոլոր մեր հայրենակիցներն էլ տեսնեն», – ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Այսօրվա ավտոարշավը, ավանդույթի համաձայն, մեկնարկել է նրա հայրենի գյուղի` Ցողամարգի խոնարհված Սուրբ Գևորգ եկեղեցու բակից:
Մասնակիցները, որոնք մայրաքաղաքից ժամանած տարբեր մասնագիտությունների տեր ավտոսիրողներ են, իրենց ամենագնացներով շարժվել են լեռնային դժվարամատչելի տեղանքներով։
Էքստրիմի սիրահարների շարքերում եղել են նաև կին վարորդներ, որոնք մեքենա վարելու հմտություններով զարմացրել են լեռնային ավտոսպորտի փորձառուներին։
Վարորդներն ամենագնացներով հաղթահարել են նաև Ամասիայի հարակից Ախուրյանի կիրճի ջրային հատվածները, ապա՝ Կրասար-Սեպասար հատվածով հասել Աշոցքի տարածաշրջանի լեռնային հատվածներ։
Ավտոարշավի մասնակիցներն իրենց երթուղին ավարտելու էին Թռչկանի ջրվեժ այցելությամբ։ Նախօրեին նրանք մասնակցել են նաև «Տնակից տուն մեկ քայլ է» բարեգործական ակցիային և մեծ կտավին ավելացրել իրենց գնած կտորները:
19:54 30.06.2025
Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ ՎարդանյանՀայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...
19:46 30.06.2025
Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզումՀունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...
19:42 30.06.2025
Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...
19:38 30.06.2025
Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս ԽանդանյանԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...
19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...