20:28 17.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում։ Կոտայքի մարզում անցկացվող համաժողովը 7-րդն է մարզային ֆորումների շարքում։
Կառավարության ղեկավարը համաժողովի շրջանակում այցելել է տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես։ Վարչապետը շրջել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մտքեր փոխանակել ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ձեռնարկությունների գործունեության, արտադրական ծավալների և զարգացման ծրագրերի շուրջ։
Այնուհետև ֆորումի մասնակիցներին են ներկայացվել Կոտայքի մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը՝ թվով 25։
Վարչապետը, ամփոփելով համաժողովի արդյունքները, նկատել է՝ ներկայացված ներդրումային ծրագրերը վկայում են այն մասին, որ ՀՀ կառավարության հռչակած 3 առաջնահերթության մասով Կոտայքի մարզում որոշակի զարգացում կա։
«Առաջինը գյուղատնտեսությունն էր։ Ես հենց դա նկատի ունեի, երբ ասում էի գյուղատնտեսության արդյունաբերականացում։ Այն, ինչ տեսանք, մասնավորապես, ելակի արտադրության նոր տեխնոլոգիայի վերաբերյալ, հենց գյուղատնտեսության արդյունաբերականացումն է։ Այսպիսի միտումներ Հայաստանում, բարեբախտաբար, կան, և այս տարի Հայաստանից ելակի արտահանումը 3 անգամ ավելացել է։ Սա շատ լուրջ ցուցանիշ է։ Ինչո՞վ է նաև կարևոր ցուցանիշ, որովհետև այս արտադրությունը եղանակային պայմաններից շատ մեծ կախվածություն չունի։ Այսինքն՝ սա արդեն արդյունաբերական գյուղատնտեսություն է, որը մեր ուղղությունն է։ Չի կարելի 21-րդ դարում ուղղակի սպասել, թե այս տարի եղանակն ինչպիսին կլինի, կարկուտ կգա՞, թե՞ չի գա և այլն։
Հաջորդ ուղղությունը զբոսաշրջությունն էր, որի հետ կապված նաև նոր մշակույթ է ներդրվում, հույս ունեմ, հաջողությամբ։ Այստեղ մենք տեսանք ապարտ հյուրանոցների 2 նախագծեր, որը նոր երևույթ է Հայաստանում, և մենք հույս ունենք, որ այն հաջողություն կունենա։
Մենք տեսանք նաև մշակող արդյունաբերության նմուշներ, որոշակի տեխնոլոգիական գործունեության նմուշներ, և սա ուրախալի է», – նշել է կառավարության ղեկավարը։
Վարչապետն ընդգծել է, որ կառավարության խնդիրը տնտեսական գործունեությունը խթանելն է։ «Այս համաժողովների ամենակարևոր դերը Հայաստանի Հանրապետության հնարավորինս շատ քաղաքացիների տնտեսական գործունեության մղելն է, քաջալերելը, խրախուսելը, կառավարության շահագրգռությունը ցույց տալը. մեր շահագրգռությունն այն չէ, որ մենք փող աշխատենք, մեր շահագրգռությունն այն է, որ դուք փող աշխատեք, և հետևաբար, մենք դա համարում ենք մեր առաքելությունը։ Իհարկե, երբ ասում ենք փող աշխատել, նկատի ունենք օրինական աշխատանքով, արդար մրցակցության և ընդհանրապես արդարության պայմաններում։ Սա թերևս ամենակարևոր ուղերձն է, որ մենք ուզում ենք այսօրվա գործարարներին հղել։ Մեր նպատակն է, որ դուք փող աշխատեք, այո՛, հարստանաք և հարստացնեք, բայց ոչ թե մեզ, այլ երկիրը, պետությունը, ժողովրդին», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
09:20 01.08.2025
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վերսկսել բանակցությունները, երբ Գազայում վերանա սովըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է վերսկսել հրադադարի բանակցությունները Իսրայելի հետ, հենց որ ավարտվեն մարդասիրական ճգնաժամը և սովը Գազայի հատվածում, ասվում է արմատական կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Շարժումը վերահաստատում է իր պատրաստակամությունը անհապաղ վերսկսել բանակցությունները, հենց որ օգնությունը հասնի կարիքավորներին, և Գազայում մարդասիրական ճգնաժամն ու սովը ավարտվեն», – ընդգծվում է տեքստում։ ՀԱՄԱՍ-ը կարծում է, […] ...
09:09 01.08.2025
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը Իրանի փոխհատուցման պահանջները աբսուրդ է համարումԱմերիկյան վարչակազմը աբսուրդ է համարում Թեհրանի այն հայտարարությունները, որ Վաշինգտոնը պետք է փոխհատուցի Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածների պատճառած վնասը՝ բանակցային գործընթացը վերսկսելու համար։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Փիգոթը։ «ԱՄՆ-ի կողմից իրանական ռեժիմին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու ցանկացած պահանջ ծիծաղելի է, աբսուրդ։ Եթե իրանական ռեժիմը […] ...
09:00 01.08.2025
Չինաստանը կարող է հիպերձայնային հրթիռներ ցուցադրել Պեկինի շքերթի ժամանակՉինական բանակը կարող է Պեկինում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ ներկայացնել հիպերձայնային հրթիռներ և նոր անօդաչու թռչող սարքեր, հայտնել է չինացի ռազմական փորձագետ Սոնգ Չժոնպինը։ Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում կանցկացնի ռազմական շքերթ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Հուսով եմ տեսնել ոչ միայն արդեն դեբյուտ արած J-35A կործանիչը, այլև նոր տեսակի զենքեր, ինչպիսիք […] ...
08:50 01.08.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կքննարկի Ուկրաինայի հարցը՝ համաձայն կազմակերպության նախնական ծրագրի։ Հանդիպումը, որի թեման է «խաղաղության և անվտանգության պահպանումը Ուկրաինայում», նախատեսված է սկսել տեղական ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին): Հանդիպումը կազմակերպվել է Կիևի խնդրանքով: ...
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասինԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...