16:26 19.08.2019
Ազատանի մշակույթի տանը գտնվող Մինասի որմնանկարը վերջինն է, որը վերականգնման կարիք ունի: Հիշեցնենք՝ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը ֆինանսավորման տարբեր աղբյուրներով վերջին մի քանի տարիներին վերականգնեց, որոշ դեպքերում տեղափոխեց Մինասի 10 որմնանկար: Վերջինը «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարներն էին: Հիմա վերականգնման իր հերթին է սպասում Ազատանի մշակույթի տանը գտնվող որմնանկարը: Այն 80-ականներից պահպանվել է խոնավ պայմաններում, ինչի հետևանքով առանձին հատվածներում ներկի շերտի կորուստ և վնասված տեղեր կան: Հիմնադրամն ու Ազատանի գյուղապետարանը միջոցներ են փնտրում որմնանկարը վերականգնելու համար:
«Թել են մանում» այսպես է կոչվում որմնանկարը, որը 1970-71 թվականներին Մինաս Ավետիսյանը նկարել է Ազատան գյուղի մշակույթի տանը: Բնապատկերում գյուղացի կանայք են, ովքեր իլիկով թել են մանում: Մինասի որմնանկարներում Ջաջուռի շունչն է, բայց այս մեկում պատկերել է դրվագներ 70-ականների Ազատանից: Այդ տարիներին իրենց գյուղում ոչխարաբուծությամբ շատ են զբաղվել, ու բոլոր կանայք են թել մանել:
Մինասը 2 որմնանկար ունի, որոնք նույն անունն են կրում ՝«Թել են մանում»: Նույն կերպարներով, բայց ավելի մեծ չափերով որմնանկարը «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխվեց: Բայց Ազատանում Մինասը փոքր-ինչ այլ մոտեցում է տվել: «Թել մանող կանանց» գլխավերևում կարծես մեկ այլ որմնանկար կա, որտեղ սարեր են ու երկինքը:
«Ըստ էության, երկու որմնանկար է, բայց մեկ կոմպոզիցիա: Նկարի ներքևի հատվածում ունենք ներկի շերտի կորուստ: Ի դեպ, ասեմ, որ դա շատ վաղուցվա հետքեր են՝ 80-ականների վերջերի: Այսինքն՝ նույնիսկ մինչև երկրաշարժը դրանք կային: Տեղափոխման խնդիր չունենք, ինչը շատ կարևոր է: Կոսմետիկ ռեստավրացիոն խնդիրներ կան, որպեսզի մոտակա 25-30 տարիների ընթացքում ավելի լուրջ բաներ չպատահեն»,- Shantnews-ին ասել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը:
Որմնանկարի ներքևի հատվածում ներկի շերտը թափվել է, առանձին հատվածներում վնասվածքներ կան: Սա խոնավության հետևանքով է: 90-ականներից մինչև 2012-ը մշակույթի տունը գրեթե չի գործել, խոնավ ու վթարային շենքում որմնանկարի պահպանության համար պայմաններ չեն եղել: Շենքը 7 տարի առաջ պետական ֆինանսավորմամբ վերանորոգվել է, բայց որմնանկարի վերականգնման համար միջոցներ չեն հատկացվել: Շենքի վերականգնումն ապահովել է, որ որմնանկարի վնասված հատվածները չավելանան: Անցած տարի գյուղապետարանն է նախագիծ-նախահաշիվ պատվիրել՝ հասկանալու համար, թե ինչքան կարժենա վերականգնումը:
«Մոտավորապես 6-7 մլն դրամի հետ կապված խնդիր է: Կա նաև կազմակերպություն, որը համաձայն է այս գումարի կեսի չափով ֆինանսավորման դեպքում էլ գործն անել: Կարևորը Մինասի թողած արժեքը պահպանելն է»,- Shantnews-ի հետ զրույցում նշել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:
Գյուղապետարանը դիմել է հասարակական կազմակերպություններին, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամն էլ պատրաստվում է դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Աշխատանքի ծավալները մեծ չեն: Ակնկալում են, որ կգտնվեն ֆինանսավորման աղբյուրներ, ինչպես գտնվեցին շատ ավելի վատ վիճակում գտնվող «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման և տեղափոխման համար:
13:00 22.07.2025
Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-իցՈւկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ, հավանաբար, լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Միացյալ Նահանգներից։ Հուլիսի սկզբին ԱՄՀ-ի հաղորդակցության տնօրեն Ջուլի Կոզակը հայտարարեց, որ հիմնադրամը Ուկրաինայի ներկայիս վարկային ծրագրի հաջորդ վերանայումը կանցկացնի 2025 թվականի վերջին: Կիևի համար ընդլայնված ֆինանսավորման գործիքը նախատեսված է մինչև 2027 թվականը: «Եթե բազային սցենարը ենթադրում է, որ հակամարտությունը […] ...
12:50 22.07.2025
Յոկիչը «մրցել է» գնացքի հետԱմերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։ ...
12:40 22.07.2025
AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը ՈւկրաինաՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...